f

Անկախ

Էրիկ Գևորգյան․ «Մեր նպատակն է տալ ճիշտ դաստիարկություն ակադեմիայի սաներին»


Օրեր առաջ ԱՄՆ-ում պաշտոնապես և հանդիասավոր արարողությամբ բացվեց «Գևորգյան մարտարվեստների ակադեմիան»` հիմնադիրներ՝ հայր և որդի Վարդան և էրիկ Գևորգյանների գլխավորությամբ։ Ակադեմիան նպատակ ունի կրթել և դաստիարակել համաշխարահային ճանաչում ունեցող մարզիկներ և, պարզապես, լավ մարդիկ։
Անկախի հետ զրույցում Էրիկ Գևորոգյանը խոսում է ակադեմիայի բացման որոշման, որդեգրած նպատակների և առաջիկա պլանների մասին։


-Շնորհավորում  և բարի երթ ենք մարղթում «Գևորգյան մարտարվեստների ակադեմիային»։
-Շնորհակալ եմ։ 1980-ականներին, երբ դեռ կարատեն օրենքով  չէր թույլատրվում տարածել, hայրս՝ Վարդան Գևորգյանը, սկսեց իր գործունեությունը ծավալել։ 90-ակններին արդեն մեր ֆեդերացիան ֆուտբոլի  ֆեդերացիայից հետո եղել է ամենամասսայականը՝ 10000 և ավելի մարզիկներ են զբաղվել կարատեով հայրիկիս գլխավորությամբ։ 
2017 թվականին տեղափոխվեցինք Միացյալ Նահանգներ։ 2019 թվականին հիմնեցինք «Գևորգյան կարատե ակադեմիան», բայց սկսեցինք մարզումներ անցկացնել 2021 թվականից համավարակի պատճառով։
Այս կարճ ժամանկահատվածում շատ բարձր արդյունքներ ենք գրանել՝ Ամերիկայի ազգային առաջնության հաղթողներ, մրցանակակիրներ, տեղական տարբեր մրցումների մեդալակիրներ։ ԱՄՆ առաջնությունն ամենակարևոր ստուգատեսն է, հաղթողներն ընդգրկվում են հավաքականի կազմում։  Մեր կարատեի տեսակն օլիմպիական է։ Ես ինքս էլ անձամբ մասնակցել եմ տարբեր մրցումների, գրանցել եմ լավ արդյունքներ։  2021-ին, մասնակցելով ԱՄՆ-ի բաց առաջնությանը, բրոնզե մեդալ նվաճեցի։


-Գործող ակադեմիայի անվան մեջ  որոշակի փոփոխություն կատարեցիք , ինչու՞։
-Որոշեցինք  փոխել անունը, որովհետև միայն կարատե չի լինելու մեր ակադեմիայում, տարբեևր բնույթի մարզումներ ենք անցկացնելու, լինելու են տարբեր մարզաձևերից մարզումներ։ Նախընտրելի էր փոխել անունը, որ լինի մարտարվեստների ակադեմիա, համընդհանուր վիճակ ստեղծվի։ Ամենասկզբից գաղափարը եղել է, պահը եկավ և որոշեցինք իրականացնել այն, բացել  սեփական մարտարվեստների դպրոցը։ Հետագայում պլանններ ունենք այս ամենը մեծացնելու և ընդլայնելու։


-Ո՞րն է լինելու ակադեմիայի գործունեության հիմնական նպատակը։
-Դպրոցի հիմնական նպատակն է առավելագույնս ծառայելու  համայնքին, խոսքը միայն  հայ համայնքին չի վերաբերում։ Պետք է փորձենք մեր գործով օգտայար լինել, բոլորին սպասում ենք, բոլորին տալու ենք նույն էներգիան, նույն գիտելիքիները։ Միշտ էլ ունեցել ենք օտարազգի մարզվողներ, երբեք տարբերություն չենք դրել, բոլորն էլ մեր ակումբի սաներն են ու բոլորն էլ ներկայացնում են դպրոցը։ Նպատակն է՝ տալ որակով մարզիկներ և տալ մարզիկներին սպորտային ճիշտ դաստաիարկություն, որ իրենք լինեն ոչ միայն առաջինը, ամենալավը սպորտում, նաև սպորտից դուրս, քանի որ կարատեն մարտարվեստ է, և,  եթե մարզվում ես ճիշտ մարզչի մոտ, կարող ես ստանալ  ճիշտ դաստաիարկություն, օգտակար խորհուրդներ ողջ կյանքի համար։


-Ո՞ր տարքից կարող են հետաքրքրվողները հաճախել ակաադեմիա։
-Ընդունելությունը կատարվում է 3 տարեկանից։ 3-ից սկսած  մինչև ցանկացած տարիք՝ առանց սահմանափակումների՝ տղա և աղջիկ կարող են հաճախել։
Նշեմ, որ ես ու հայրս ենք զբավում մարզչական աշխատաքով, ես պատասխանատու եմ պրոֆեսիոնալ մրացումներին մասնակցող մարզիկների համար, հայրս տրադիցիոնալ ուղղվածության պատասխանատուն է, այսինքն՝ նա սկսում է, ինչն ամենակարևորն է՝ հիմքը դնելը, հետո շարունակում են ինձ մոտ։ 
Դեռ Հայաստանում մեր ֆեդերացիան, մեր մարզիկները միշտ եղել են բարձունքում, և այդ մտածելակերպն ու տրամադրվածությունը   սկսած օրվանից գործում է այստեղ, ու ես վստահ եմ, թեև նոր է սկսվում ամեն բան, բաց  ոչ հեռու ժամանակներում մենք կանգնելու ենք ամենաբարձր տեղերում,  մեր երախաները հաղթելու են ամենաուժեղ մրցաշարերում։ Մեր նպատակն է՝ շատ երեխաներ ընդգրկվեն ԱՄՆ հավաքականում և հետագայում նաև հաղթանակ տոնեն համաշխարհային կարևոր ստուգատեսերում։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Ապրիլի 5-9-ը Լաս  Վեգասում մասնակցելու ենք USA OPEN 2023 միջազգային մրցաշարին, որն ամենամեծ մրցումն է ԱՄՆ-ում , 20 և ավելի երկրներ են մասնակցում։  Մասնակցելու ենք 14-15 հոգանոց թիմով, ես նույնպես մտնելու եմ պայքարի մեջ։  Սպասում ենք լավ արդյունքների։

Սպորտ կարատե հարցազրույց խմբագրի ընտրանի Էրիկ Գևորգյան ԱՄՆ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին