f

Անկախ

«Փաստ». «ՏՏ ոլորտը կարող է հերթական հարվածի տակ հայտնվել». ի՞նչ կարող է լինել անցանկալի սցենարի դեպքում


«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին պարզվեց, որ Կալիֆոռնիայի Ֆինանսական պաշտպանության եւ նորարարությունների դեպարտամենտը փակել է ամերիկյան Silicon Valley Bank-ը (SVB):

Վերջինիս ճգնաժամը սկսել է այն բանից հետո, երբ ավանդատուները որոշել էին հանել իրենց գումարները՝ անհանգստանալով բանկի հաշվեկշռով: Ի դեպ, նշվում է, որ Silicon Valley Bank-ը 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից ի վեր ԱՄՆ-ում փակված ամենամեծ բանկն է: Ըստ գնահատականների, SVB-ի հաճախորդներից շատերը եղել են վենչուրային կապիտալի հիմնադրամներ և ստարտափներ: Արդյունքում մասնավորաբար հազարավոր ստարտափներ հիմա լուրջ խնդիրների առջև են կանգնած:

Կա տեսակետ, որ դա կարող է ազդել նաև մեր երկրի ՏՏ ոլորտի վրա, քանզի այդ դաշտի հայաստանյան խաղացողները հիմնականում ամերիկյան մասնաճյուղեր են, այնտեղի ֆինանսավորմամբ:

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը «Փաստի» հետ զրույցում չի բացառել ռիսկերի հավանականությունը նաև մեր ՏՏ ոլորտի համար: Նա նշել է, որ բանկի հետ տեղի ունեցածը բավականին մեծ խնդիրներ կարող է առաջացնել ամբողջ աշխարհում, քանի որ այն ոչ միայն ստարտափերի, այլև կրիպտոարժույթների շուկան կարգավորող բանկ է: Նշելով, որ սնանկացումն ընդամենը 2 օրվա ընթացքում է ի հայտ եկել, Լ. Ամիրխանյանը շեշտեց, որ ուղղակի ազդեցությունը հասկանալու համար պետք է դիտարկենք հետսնանկացման զարգացումները. «Բանկի կապիտալը՝ բանկում ներդրված արժեթղթերը, ապահովագրելու բավականին մեծ պահանջ է առաջացել, որը հիմնականում ուղղված է ԱՄՆ-ի կառավարությանը:

Բացի այդ, Իլոն Մասկը գրառում է արել՝ չբացառելով, որ բանկն իր կողմից կարող է ձեռք բերվել ու դառնալ թվային բանկ: Ընդհանուր առմամբ, այս ամենը կարծես ակտիվների վերակազմակերպման, սեփականության վերաբաշխման գործընթացի տպավորություն է թողնում»: Նման սցենարի դեպքում, ըստ փորձագետի, ազդեցության տեսանկյունից մեծ ցնցումներ կարող է և չլինեն, քանի որ ակտիվները կարող են երաշխավորվել անհատների կամ հենց ԱՄՆ-ի՝ պետության կողմից: «Միևնույն ժամանակ, չի բացառվում մեծ տուրբուլենտության, տատանողական իրավիճակի ստեղծումը, ինչն անմիջական ազդեցություն կունենա ֆինանսական շուկաների վրա: Ինչ վերաբերում է մեր ՏՏ ոլորտին, ապա որոշակի ռիսկային դաշտում կարող է հայտնվել: Հաշվի առնենք, որ խոսքը Սիլիկոնային հովտի խոշորագույն բանկի մասին է, իսկ թե՛ մեր, թե՛ աշխարհի ստարտափների 90 տոկոսը Սիլիկոնյան հովտում գրանցված ընկերություններ են, ու այս իմաստով կարող են խնդիրներ առաջանալ:

Այն, որ մեր ՏՏ ոլորտի համար ռիսկ կա, միանշանակ է: Ի՞նչ զարգացում կլինի, կախված է նրանից, թե բանկի ակտիվները, ի վերջո, որևէ երկրի կամ կազմակերպությունների կողմից կվերաերաշխավորվե՞ն, թե՞ ոչ: Ցանկացած պարագայում, եթե անգամ փոքր բացասական ազդեցություն լինի, հետևանքների առումով մեր ՏՏ ոլորտի համար ոչ թե նոր, այլ հերթական հարվածը կլինի. այդ դեպքում տարիների բավականին լուրջ աշխատանքի, տարածաշրջանում ՀՀ-ի՝ ՏՏ ոլորտի կայացվածության առումով առաջատար լինելու իմիջի տեսանկյունից անթույլատրելի ու ոչ ցանկալի սցենարների կարող ենք բախվել»,-եզրափակեց փորձագետը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ՏՏ ոլորտ Աշխարհում

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին