f

Անկախ

Պետք է լինես այն փոփոխությունը, որն ուզում ես տեսնել. Աննա Վարդապետյանը՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանողներին


Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Դատախազության 105-ամյակի միջոցառումների շրջանակում, մարտի 13-ին հանդիպել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի երկրորդ և երրորդ կուրսերի ուսանողներին, պատասխանել է նրանց հարցերին:

Դատախազությունից հայտնում են, որ ուսանողների հետ զրույցի ընթացքում քննարկվել է դատախազի կերպարը, դատախազական գործունեության ընթացքում ի հայտ եկող մարտահրավերները, դատախազական գործունեության վերաբերյալ հանրային ընկալումները և այլ հարցեր:

Պատասխանելով ապագա իրավաբան Մելինե Մանուցյանի այն հարցին, թե ինչո՞ւ է համաձայնել ստանձնել հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնը՝ Աննա Վարդապետյանն անդրադարձել է առաջարկն ընդունելու վերաբերյալ իր որոշման հիմնական պատճառին:

«Երկար ժամանակ չունեի մտածելու: Մի գործոն կար, որ լուրջ ազդեցություն ունեցավ որոշմանս վրա. եթե ես ուզում եմ ինչ-որ բան փոխել, եթե ես դժգոհություն ունեմ արդարության վիճակից, ուրեմն ինքս պետք է լինեմ այն փոփոխությունը, որը ցանկանում եմ տեսնել: Եթե ես պատրաստ չեմ այդ փոփոխությունը դառնալ, ինչո՞ւ եմ դա ուրիշից պահանջում: Եթե ես ուզում եմ, որ գլխավոր դատախազը լինի անզիջում, ապա ամենաառաջին անզիջումը պետք է լինեմ ես: Դա, իհարկե, առաջացրել է բազմաթիվ դժվարություններ, որովհետև նույնիսկ ինձ երկար ժամանակ ճանաչող մարդիկ պատրաստ չեն ընդունել, որ ինչ-որ երևույթների հանդեպ ես ներողամիտ չեմ: «Չէ»-ն ասելուց հետո սկսվում է բարոյական ճնշումը՝ «դու խնդրանքին ուշադրություն չես դարձնում», «մեծամտացել ես»: Մարդիկ պատրաստ չեն լսել քո «ոչ»֊ը: Ես այդ աղմկոտ ճանապարհն անցնում եմ` «ականջներս փակելով», - ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազը:

Ուսանողուհի Տաթև Մխիթարյանի հարցին՝ ի՞նչ խորհուրդ կտա ապագա դատախազներին և գլխավոր դատախազին ՝ Աննա Վարդապետյանը պատասխանել է.

«Չվախենալ, չգնալ զիջումների, որոնց արդյունքում ոտնահարվելու են սկզբունքներդ և լինել ազնիվ՝ ինքդ քո և հարազատ մարդկանց հետ»:

Էտալոնային կերպար ունենալու հարցին ի պատասխան՝ հանրապետության գլխավոր դատախազն առանձնացրել է երկու կնոջ՝ Մեծ Բրիտանիայի 71-րդ վարչապետ Մարգարետ Թետչերին, ով պաշտոնը ստանձնել է երկրի համար ամենաբարդ ժամանակահատվածում, և Գրականության նոբելյան մրցանակի դափնեկիր, գրող Դորիս Լեսսինգին:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ուսանողներին հանդիպման համար և հետագայում, Դատախազությունում աշխատելու ցանկություն ունեցող ուսանողներին, առաջարկել օգտվել քաղաքացիական ծառայության համակարգում ներդրված փորձնակի ինստիտուտի հնարավորությունից և Դատախազության աշխատակազմին միանալով՝ փորձառություն ձեռք բերել:

Այնուհետև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը ուսանողների հետ խոսել է Դատախազությունում իրականացվող բարեփոխումներից՝ ուղղված անհրաժեշտ հմտություններ ունեցող բարեվարք, արդարամիտ և օրինակելի դատախազներ ունենալուն, ինչպես նաև անդրադարձ է կատարել Դատախազության 105-ամյակի շրջանակում նախատեսվող միջոցառումներին՝ դատախաղերին, գիտաժողովներին, գիտական բանավեճերին, դպրոցներ նախատեսվող այցերին:

Հայաստան Աննա Վարդապետյան Գլխավոր դատախազություն

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին