Ֆուտբոլի չեմպիոնների լիգայում կկայանան 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները:
Մարտի 14-ին «Պորտուն» Լիսաբոնում կընդունի Միլանի «Ինտերին»: Այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր իտալական ակումբի նվազագույն առավելությամբ:
Օրվա մյուս խաղում անգլիական «Մանչեսթեր Սիթին» կխաղա գերմանական «Լայպցիգի» հետ: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 1-1 հաշվով:
Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին: