Ֆուտբոլի եվրոպական չեմպիոնների լիգայում մարտի 15-ին կավարտվի 1/8 եզրափակիչը։
Պատասխան հանդիպումները կանցկացնեն Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալն» ու Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը», Իտալիայի առաջնության առաջատար «Նապոլին» ու գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտը»։
«Ռեալ Մադրիդ» - «Լիվերպուլ»՝ 00:00 (Երևանի ժամանակ), (առաջին խաղ՝ 5:2)
«Նապոլի» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 00:00 (առաջին խաղ 2:0)
Արդեն քառորդ եզրափակիչ են դուրս եկել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան», Իտալիայի չեմպիոն «Միլանը», անգլիական «Չելսին», պորտուգալական «Բենֆիկան», Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ու Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը»։