f

Անկախ

Դավիթ Գյուրջինյանի նշանակումը Բրյուսովի ռեկտորի պաշտոնում ապօրինի է. ամեն ինչի վրա թքած ունեն. պրոռեկտոր


Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնում Դավիթ Գյուրջինյանի նշանակումը հակասահմանադրական է։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց համալսարանի ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը։

«Սահմանադրության համաձայն բուհերը ինքնավար են, ակադեմիական ազատություն ունեն եւ նման որոշումներ չի կարելի կայացնել դրսից, երեք անձով, որոնք ոչ մի կապ չունեն բուհի հետ: 5 ամիս է՝ մեր համալսարանը ապրում է ապօրինությունների շրջանակում, սա նույնպես ապօրինի որոշում է, մենք այն բնականաբար բողոքարկելու ենք, քանի որ նրանք մի շարք օրենքներ են խախտել այս նշանակումով: Սրանով իրենք խախտել են օրենքը, ըստ որի հոգաբարձուների խորհրդի մեջ պարտադիր 25 տոկոսը պետք է ուսանող լինի: Իրենք խախտել են «Հիմնադրամների մասին» օրենքը, որտեղ ժամանակավոր պաշտոնակատարի մասին բացարձակ ոչինչ չկա գրված, չկա նման լիազորություն, որը տրված լինի ժամանակավոր խորհրդին»,– ասաց նա։

Ավելի վաղ պրոռեկտորը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ լեզվաբան, հայերենագետ, Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար:

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ կառավարությունը խախտում է նաև բուհի կանոնադրությունում վերջերս կատարած փոփոխությունը, ըստ որի` մինչև նոր ռեկտորի ընտրությունը կամ մրցույթի հաստատումը, ռեկտորի պարտականություններն ամբողջ ծավալով պետք է կատարի ամենաերկար աշխատանքային ստաժ ունեցող պրոռեկտորը։

«Ինձ վարկաբեկում են՝ ասելով, թե ես եմ ուզում դառնալ ռեկտոր, բայց չկա նման բան։ Որ օրը բերեն, այստեղ նորմալ ընտրություններ անցկացնեն, ես դիմում կգրեմ, կգնամ, որ համոզվեն` սա անձերի պայքար չէ, սա պայքար է հանուն արդարության»,– նշեց Ակոպյանը։

Պրոռեկտորը հայտնեց նաև, որ առավոտյան ԿԳՄՍՆ–ից նամակ է ստացել, ըստ որի՝ պետք է այսօր հրավիրվի գիտխորհրդի նիստ, որտեղ պետք է ներկայացվի ռեկտորի պաշտոնակատարը։ Սակայն Ակոպյանը պնդում է, որ դա նույնպես անօրինական է, քանի որ գիտխորհրդի անդամները նիստի մասին պետք է ծանուցվեն 5 օր առաջ։

Հիշեցնենք` դեկտեմբերի 9–ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում ռեկտորի ընտրություն տեղի ունեցավ. գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվեց։ Ընտրությանը մասնակցում էին 2 թեկնածու` Կարինե Հարությունյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:

Դեկտեմբերի 22–ին հայտնի դարձավ, որ Պետական վերահսկողության ծառայությունը Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում մի շարք խախտումներ է հայտնաբերել և տեղեկանքներ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն հետագա ընթացքն ապահովելու համար։ Մասնավորապես, ըստ ՊՎԾ–ի, բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանն ինքն իրեն հատկացրել էր 5,44 մլն դրամի չափով պարգևատրում և լրավճար։

Մարտի 14-ին արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվեց բուհի ժամանակավոր խորհրդի կազմը։ Խորհուրդը 3 անդամ ունի՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ու վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանը։

Հայաստան Դավիթ Գյուրջինյան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին