Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի բոլոր մասնակիցները հայտնի են:
1/8 եզրափակիչի պատասխան երկրորդ խաղում «Նապոլին», ընդունելով Ֆրանկֆուրտի «Այնտրախտին», առավելության հասավ 3:0 հաշվով: Երկու խաղերի ընդհանուր 5:0 հաշվով իտալական ակումբը դուրս եկավ հաջորդ փուլ:
Օրվա մյուս խաղում «Ռեալը» նվազագույն հաշվով գերազանցեց «Լիվերպուլին»։
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ են դուրս եկել «Բավարիան», «Բենֆիկան», «Չելսին», «Ինտերը», «Մանչեսթեր Սիթին», «Միլանը», «Նապոլին» և «Ռեալը»:
ՉԼ 1/4 եզրափակչի վիճակահանությունը կկայանա մարտի 17-ին: