f

Անկախ

Տեղի ունեցավ Մայր Աթոռի Թանգարաններին հատկացված դրամաշնորհի համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը


Մարտի 17-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ  Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Ճապոնիայի կառավարության կողմից Մայր Աթոռի թանգարաններին հատկացված դրամաշնորհի համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը:

Մայր Աթոռից Անկախին հայտնում են, որ դրամաշնորհային ծրագիրը, որով ձեռք են բերվելու անհրաժեշտ սարքավորումները, կյանքի է կոչվելու Հայ Բարեգործական Ընդհանուր Միության միջոցով: Այդ հանդիսավոր առիթով Սուրբ Էջմիածին էին ժամանել Հայաստանում  Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիման, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը, դեսպանատան և ՀԲԸՄ-ի գրասենյակի աշխատակիցներ:

Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում հյուրերին ընդունեց Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը` փոխանցելով Ամենայն Հայոց Հայրապետի ողջույններն ու օրհնությունը: Ինչպես նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն  Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ դեռևս 2014 թվականից արդյունավետ համագործակցություն է սկսվել Ճապոնիայից ժամանած վերականգնողների հետ: Պարբերաբար իրականացվող սեմինարների ընթացքում ճապոնական կողմը բարի ցանկությամբ որոշել է աջակցել Սուրբ Էջմիածնի թանգարանների վերականգնման բաժնին: Այս հարցն արծարծվել էր նաև Վեհափառ Հայրապետի հետ հանդիպման ժամանակ, երբ տարիներ առաջ Մայր Աթոռ էր այցելել Ճապոնիայից ժամանած բարձրաստիճան մի պատվիրակություն: Այդ օրվանից ի վեր թանգարանների տնօրենությունը սկսել է աշխատել Ճապոնիայի դեսպանության հետ դրամաշնորհի հայտը ներկայացնելու առնչությամբ:

Հայաստանում  Ճապոնիայի դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիման նշեց, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում անգնահատելի է, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններում պահպանվող մշակութային ժառանգությունը՝ անգին։

Իր հերթին ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանն արձանագրեց, որ Հայ Եկեղեցու կատարած աշխատանքը մեր ազգի համար շատ կարևոր է, և Վերականգնողական կենտրոնը նոր սարքավորումներով համալրվելուց հետո լավագույնս կներկայանա աշխարհին իր պատմական, մշակութային ժառանգությամբ։ Ճապոնիան և Հայաստանը ունեն հարուստ հնագույն մշակույթ և մեծ սեր իրենց ազգային ժառանգության հանդեպ։ Այս ծրագրի միջոցով երկու երկրների միջև բարեկամությունն էլ ավելի կամրապնդվի։

Նշենք, որ 2012 թ. ի վեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանները սկսել են գործվածքի ֆոնդի հինավուրց առարկաների վերանորոգությունները: Հայ վերականգնող մասնագետների աշխատանքները բարձր գնահատանքի են արժանացել Պետական Էրմիտաժի, Ճապոնիայի Սագայի համալսարանի և Նյու Յորքի Մետրոպոլիտան թանգարանի համապատասխան բաժինների վարպետ վերականգնողների կողմից:

Մայր աթոռ սուրբ Էջմիածին թանգարան դրամաշնորհ Ճապոնիա Հայաստան

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին