Ֆրանսիայի Ազգային ժողովը մերժել է կառավարությանն անվստահություն հայտնելու նախագիծը։
Այն ներկայացրել էին Մարին Լը Պենի գլխավորած ծայրահեղ աջ կուսակցության պատգամավորները, պատճառը կենսաթոշակային բարեփոխումներն են։
Ավելի վաղ երկուշաբթի Ֆրանսիայի Ազգային ժողովը քվեարկել էր ընդդիմադիր «LIOT» խմբակցության կողմից ներկայացված անվստահության նախագծի վերաբերյալ: Կողմ է քվեարկել 278 պատգամավոր, դեմ՝ 9-ը, սակայն այն մերժվել է, քանի որ չի ստացել բացարձակ մեծամասնություն՝ 287 ձայն։
Ավելի ուշ պատգամավորները սկսել են քվեարկել կառավարությանն անվստահություն հայտնելու երկրորդ նախագիծը, որը ներկայացրել էր Մարին Լը Պենի կուսակցության խմբակցությունը։
«Կողմ է քվեարկել 94 պատգամավոր, 287 ձայնի բացարձակ մեծամասնությունը չի ստացվել, անվստահության նախագիծը մերժվել է»,- քվեարկությունից հետո հայտարարել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն։