f

Անկախ

Amazon-ը կրճատում է ևս 9000 աշխատակցի․ նրանց մի մասին կարող է փոխարինել արհեստական բանականությունը


Amazon ընկերությունը նախատեսում է առաջիկա շաբաթների ընթացքում աշխատանքից ազատել ևս 9000 մարդու։ Այս մասին աշխատակիցներին ուղղված նամակում հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Էնդի Ջեսին։

Սա ընկերությունում լայնածավալ կրճատումների երկրորդ ալիքն է․ 2022 թ․ նոյեմբերից մինչև 2023 թ․ հունվար Amazon-ն արդեն կրճատել է մոտ 18,000 աշխատատեղ։ Ազատված աշխատակիցների մեծ մասն աշխատում էին կադրերի ընդունման և HR բաժիններում։

Տեղեկություններ կան այն մասին, որ ընկերությունը մտադիր է այս բաժինների աշխատողների մի մասին փոխարինել արհեստական բանականությամբ, որը կարող է որոշել, թե աշխատանք փնտրողներից ովքեր ունեն տվյալ պաշտոնի համար առավել մեծ ներուժ և նրանց ընտրել հաջորդ՝ հարցազրույցի փուլի համար՝ առանց մարդ մասնագետի վերահսկողության:

Ինչպես տեղեկացնում է cnbc.com-ը, կրճատումների ալիքի շրջանակում աշխատանքից կազատվեն ամպային ծառայության և Twitch բաժինների, ինչպես նաև գովազդային և դարձյալ HR բաժինների աշխատողներ։

Ջեսիի խոսքով՝ վերջին մի քանի տարիների ընթացքում ընկերությունը զգալիորեն ավելացրել է իր աշխատակիցների թիվը, սակայն այսօրվա տնտեսական անկայուն միջավայրը ստիպում է կրճատել ծախսերը և աշխատատեղերը: Ինչպես նշել է Ջեսսին, այժմ բիզնեսը պետք է դառնա «ավելի կոմպակտ» և ներդրումներ անի միայն երկարաժամկետ հիմնական նախագծերում։

2019 թ․ Amazon-ում աշխատում էր 798,000 մարդ, սակայն COVID-19 համաճարակի ժամանակ ընկերությունն սկսեց ակտիվ կերպով նոր մարդկանց ընդունել աշխատանքի, և աշխատակիցների թիվն արագ աճեց մինչև 1,6 միլիոն: Այնուամենայնիվ, համաճարակից հետո ընկերությունն ստիպված եղավ զանգվածային կրճատումներ անել։

Amazon-ը նաև սառեցրել է աշխատանքի ընդունման գործընթացը, կրճատել է որոշ փորձարարական նախագծեր և դանդաղեցրել իր պահեստների ընդլայնումը։

Աշխարհում կրճատում Amazon

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին