f

Անկախ

Հայաստանը ճողվել է երկու հարթակների միջեւ՝ «այո» ասելով և Մոսկվային, և Վաշինգտոնին. Անդրանիկ Թեւանյան


Քիչ առաջ ականատես եղանք հերթական ստի ու խաբեության դրսեւորմանը, ՔՊ խմբակցությունը մերժեց Բերձորի միջանցքի հետ կապված ԱԺ հայտրարության նխագծի մեր տարբերակը, որովք փաստացի հրաժարվեց 2021-ի ԱԺ ընտրությունների ժամանակ ներկայացրած իր նախընտրական ծրագրից: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:

Նրա խոսքով, սա նշանակում է, որ իրենք ամբողջությամբ տեղավորվել են ադրբեջանական օրակարգի մեջ. «Ալիեւի գործողությունների համար հիմք է հանդիսացել այն, որ Պրահայում տեղի է ունեցել համաձայնություն Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ, որ Արցախը կարող է դիտարկվել Ադրբեջանի կազմում:

Երկրորդ հանգամանքն այն է, որ հայ-ռուսական հարաբերությունները հերթական լարվածության, կարելի է ասել,  փչացման փուլն են ապրում, եւ դա եւս թեեւեր է տալիս Ալիեւին: Եվ երրորդը, ի տարբերություն Վրաստանի իշխանությունների, ՀՀ իշխանությունները Հայաստանը դարձրել են աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ եւ Արեւմուտք-ՌԴ հակամարտության մեջ մեր երկիրը վերածել են մանրադրամի: Այս երեք հանգամանքներն են Ալիեւին հնարավորություն տալիս դիմել ագրեսիվ, սադրիչ եւ հանցավոր գործողությունների:

Մրցակցող հարթակների մասնակցությունը եւ երկու հարթակներին էլ «այո» ասելը բերել է նրան, որ Հայաստանն ուղղակի ճողվել է այդ երկու հարթակների միջեւ: Այսինքն «այո» ասել մոսկովյան հարթակին, «այո» ասել վաշինգտոնյան հարթակին, դա նույնն է, որ դու դառնում ես աշխարհաքաղաքական մանրադրամ: Իշխանությունները լավ իմանալով, թե ինչ են բերելու Հայաստանի գլխին, նախապես ուզում են մեղավոր նշանակել Ռուսաստանին: Մենք գտնում ենք, որ չի կարելի մտնել ոչ հակառուսական դաշտ, ոչ հակաարեւմտյան դաշտ:

Ես կարծում եմ՝ իրավիճակի փոփոխության համար անհրաժեշտ է Հայաստանի քաղաքականության փոփոխություն, իսկ դա ենթադրում է այլ իշխանություններ»,-ասաց Թեւանյանը:

Դիտարկմանը, որ ընդդիմությանը մին չ օրս չի հաջողվել հասնել իշխանափոխության, Թեւանյանն արձագանքեց. «Քաղաքական բոլոր այն գործողությունները, որոնք չեն հանգեցրել արդյունքի, ենթակ  են վերանայման, բայց դա չի նշանակում, որ պետք է դադարեցնել քաղաքական պայքարը: Պետք է հանրային լայն կոնսոլիդացիայով հասնել քաղաքական փոփոխության: Դա պետք է անել հնարավորինս շուտ, որովհետեւ Հայաստանը երկար ժամանակ չունի: Միգուցե մենք պետք է ընդլայնենք ձեւաչափերը, միգուցե ավելի նոր ֆորմատներ առաջարկենք հանրությանը»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Հայաստան Անդրանիկ Թևանյան

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին