f

Անկախ

Պեկինը և Մոսկվան գնալով անկառավարելի են դառնում ԱՄՆ-ի համար. համաշխարհային ԶԼՄ-ների անդրադարձը ռուս-չինական գագաթնաժողովի


Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի այցը Մոսկվա դարձել է համաշխարհային լրատվամիջոցների ամենաքննարկվող իրադարձություններից մեկը։ Նշելով երկու երկրների ռազմավարական նպատակների տարբերությունները՝ դիտորդներն ուշադրություն են հրավիրում Մոսկվայի և Պեկինի միջև ռազմաքաղաքական համագործակցության ակտիվացումը և ենթադրություններ անում, թե դա ինչ կարող է նշանակել մնացած աշխարհի համար:

Ստրոև ներկայացնում ենք համաշխարհային լրատվամիջոցների անդրադարձերը Մոսկվայում կայացած ռուս-չինական գագաթնաժողովին:

Bloomberg (Նյու Յորք, ԱՄՆ)

Աշխարհը ուշադիր հետևելու է, թե ինչպես են երկու ավտորիտար առաջնորդներ, որոնք խորը անձնական բարեկամություն են հաստատել, դեմ առ դեմ հանդիպելու Կրեմլում: Նրանցից յուրաքանչյուրն ունի մանրամասն օրակարգ՝ տարբեր մարտավարական և ռազմավարական նպատակներով... Սարքավորումներից և զինամթերքից բացի, Պուտինը ցանկանում է, որ Սին աջակցի իր օրակարգին… Նրակարծիքով՝ ավտորիտար աշխարհի առաջնորդի հետ բեմում պարզապես կանգնելը նրան աջակցության շատ անհրաժեշտ հովանոց կտա հավաքական հարավում… Մինչդեռ Սին բոլորովին այլ օրակարգ ունի… Սկզբի համար նա ցանկանում է զարգացնել Չինաստանի և Ռուսաստանի միջև գնալով ավեի դիրքը՝ որպես Չինաստանի կրտսեր գործընկեր, որը ձգտում է Մոսկվայից նավթ, գազ, փայտանյութ և օգտակար հանածոներ ստանալ... Նա նաև առաջ է մղելու չինական 12 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը... որպես բանակցությունների հիմք (Ուկրաինայի հետ) և գուցե նույնիսկ երաշխիքներ կտա, որ չի աջակցի նախքան 2014 թվականը գոյություն ունեցած սահմաններին վերադարձին...Սին կարող է որոշակի դիվանագիտական աջակցություն և նույնիսկ փոքր ռազմական օգնություն ցուցաբերել, բայց նա չափազանց խելացի է, որպեսզի ներքաշվի ակնհայտ ձախողված ձեռնարկման մեջ:

Financial Times (Լոնդոն, Մեծ Բրիտանիա)

Նախագահ Սին… Մոսկվայում կներկայանա որպես խաղաղության մարդ… Բայց խաղաղության մասին խոսակցությունների հետևում Սի-Պուտին գագաթնաժողովի էությունը կշարժվի հակառակ ուղղությամբ, քանի որ այն ներառում է չինական աջակցության ուժեղացում…Մոսկվայում  Սիի և Պուտինի համատեղ լուսանկարները մեկ շատ հստակ ուղերձ կհղեն աշխարհին՝ Ռուսաստանն ու Չինաստանը մնում են սերտ գործընկերներ՝ միավորված Ամերիկայի և նրա դաշնակիցների նկատմամբ ընդհանուր թշնամությամբ:

Le Monde (Փարիզ, Ֆրանսիա)

Չինաստանը, անկասկած, կիսում է Ռուսաստանի հետ ժողովրդավարական արժեքների շուրջ կառուցված և Միացյալ Նահանգների կողմից կառավարվող աշխարհի մերժումը... Բայց ՉԺՀ-ն երբեք պատրաստ չի եղել ռիսկի դիմել հանուն Մոսկվայի: Այո, 2022 թվականին Ռուսաստանի արտահանումը Չինաստան աճել է 46%-ով, բայց հիմնականում շնորհիվ էներգակիրների ցածր գներով մատակարարումների, որրից նաև օգտվում են Հնդկաստանն ու Ճապոնիան։ Այո, տեղի են ունենում համատեղ զորավարժություններ...Այս ամենը կարևոր է աշխարհին ցույց տալու համար չին-ռուսական «անսահման» գործընկերության իրականությունն ու ուժը։ Բայց այս պատկերի հետևում թաքնված է Չինաստանի խոհեմությունը: ՄԱԿ-ի յուրաքանչյուր բանաձևի (Ուկրաինայի վերաբերյալ) ընդունմանը Պեկինը ձեռնպահ է մնացել։ Չինաստանը կարող է մտածել Ռուսաստանին զենք վաճառելու մասին, պնդում է ԱՄՆ հետախուզությունը, բայց Պեկինը, անշուշտ, պատրաստ չէ խաթարել իր տնտեսությունը՝ Մոսկվային օգնելու համար՝ բացառությամբ նրա, որ ԱՄՆ-ի առևտրային և տեխնոլոգիական պատժամիջոցների դեպքում Չինաստանը կորցնելու քիչ բան ունի:

The Indian Express (Մումբայ, Հնդկաստան)

Չինաստանը վախենում է, որ կներքաշվի հակամարտության մեջ, որտեղ իր խաղադրույքները շատ ցածր են: Վերջին 20 տարվա ընթացքում Ռուսաստանը երեք անգամ միջամտել է այլ երկրների՝ Վրաստանի, Սիրիայի և Ուկրաինայի գործերին։ Չինաստանը քիչ հետաքրքրություն է ցուցաբերում այս պետությունների նկատմամբ և չէր ցանկանա միջամտել այնտեղ։ Նմանապես, Մոսկվան վախենում է, որ կհայտնվի Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի անընդհատ ընդլայնվող տարածքային հավակնությունների ծուղակում: Ավելին, Ռուսաստանը անկախ կապեր ունի այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Հնդկաստանը և Վիետնամը։ Եվ այս երկրները կարող են հրաժարվել Ռուսաստանից կամ թուլացնել իրենց կապերը, եթե Ռուսաստանն ու Չինաստանը ստորագրեն պաշտոնական դաշինքի պայմանագիր: Ուստի չափազանց քիչ հավանական է թվում, որ Ռուսաստանն ու Չինաստանը կգնան դեպի դաշինք։ Պեկինի աջակցությունը Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում սահմանափակ է եղել։ Սա, սակայն, չպետք է հուշի, որ նրանց ռազմատեխնիկական համագործակցությունն ավելի ինտենսիվ չի դառնա առաջիկա տարիներին… Արևմուտքը սկսել է գիտակցել այս գործընկերության ուժը, բայց չունի երկարաժամկետ տեսլական և ռազմավարություն դրա դեմ պայքարելու համար…Պաշտոնական դաշինքով կամ առանց դրա՝ Պեկինը և Մոսկվան գնալով դուրս են գալիս ԱՄՆ-ի վերահսկողությունից: Նրանց գլոբալ ազդեցության և կործանարար ներուժի անտեսումը հղի է Արևմուտքի համար վտանգներով: Բարեբախտաբար, Նյու Դելիի սերտ կապերը Մոսկվայի հետ կպահեն այս գործընկերությունը Հնդկաստանի շահերի դեմ աշխատելուց:

Huanqiu Ribao (Պեկին, Չինաստան)

Երկու պետությունների ղեկավարները համանման տեսակետ ունեն իրենց երկրների հարաբերությունների վերաբերյալ։ Նրանց միջև անձնական բարեկամությունը և ռուս-չինական հարաբերությունների ապագայի վերաբերյալ նրանց կոնսենսուսը բարձր մակարդակի երաշխիք է երկկողմ կապերի կայուն և առողջ զարգացման համար։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, որը ներկայումս գտնվում է արևմտյան ճամբարի կողմից լիակատար շրջափակման մեջ, ապա Սիի այցը, անշուշտ, հստակ քաղաքական ուղերձ է ուղարկում նրան և մնացած աշխարհին. Չինաստանը չի փոխի իր անկախ արտաքին քաղաքականությունը արևմտյան երկրների դիրքորոշման պատճառով և չի հրաժարվի իր երկարաժամկետ գործընկերներից…Մինչ Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատումը շարունակում է սրվել Եվրոպայում, Ռուսաստանը բեկում է փնտրում Ասիայում: Ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից Ռուսաստանը դուրս է մնացել Արևմուտքի գլխավորած արդյունաբերական և տեխնոլոգիական շղթաներից։ Այն ավելի քան երբևէ մտերմացել է Չինաստանին, Հնդկաստանին, Իրանին և ԱՍԵԱՆ-ի երկրներին։ Ռուս-չինական հարաբերությունները նոր ուժ են՝ ընդդեմ արևմտյան ճամբարի գաղափարական բաժանման և «սառը պատերազմի» մտածելակերպի... Չինաստանն ու Ռուսաստանը ներկայացնում են մեծ ուժերի նոր տեսակի հարաբերությունների օրինակ. հարաբերություններ, որոնք հիմնված չեն գաղափարական բաժանումների վրա և ուղղված չեն երրորդ կողմերին, այլ ուղղված են մարդկանց բարեկեցության ապահովմանը։ Սա, թերևս, ամենաարժեքավոր և հազվադեպ հանդիպող ինտելեկտուալ ակտիվն է ժամանակակից աշխարհում:

Frankfurter Allgemeine Zeitung (Ֆրանկֆուրտ, Գերմանիա)

Չինական պետության  ղեկավարի այցը Մոսկվա շատ խորհրդանշական է, բայց դրանում ոչ մի նոր բան չկա։ Ռուսաստանն ու Չինաստանը երկար տարիներ գործընկերներ են եղել (մինչև ուկրաինական իրադարձությունները), իսկ ավելի վաղ նրանց համագործակցությունն ուղղված էր Արևմուտքի դեմ։Այն կարծիքը, որ Սին կարող է կամ ցանկանում է կանգնեցնել Պուտինին Ուկրաինայում, միշտ ավելի շատ հույս է, քան իրականություն… Որոշիչն այն է, որ Չինաստանը շահագրգռված չէ տեսնել Ռուսաստանի պարտությունը… Սա Արևմուտքին ավելի շատ տեղ կտա ավելի գլոբալ պայմաններում Չինաստանի հետ մրցակցությունում: Սիի համար նույնպես վատ տարբերակ կլիներ, եթե պուտինյան համակարգը փլուզվեր, քանի որ դա ցավալի հարված կլիներ կառավարման ավտորիտար մոդելին, որը նա նույնպես ունի։ Ի վերջո, ՉԺՀ-ն տնտեսապեսօգուտ է քաղում նոր աշխարհաքաղաքական հանգամանքներից, քանի որ նա ոչ միայն ձեռք է բերում ռուսական նավթ սակարկված գնով, այլև կարող է ավելացնել արտահանումը դեպի հարևան երկիր այն ժամանակ, երբ Արևմուտքի հետ առևտրային հարաբերություններն ավելի են բարդանում: Մի խոսքով՝ Սին շատ պատճառներ ունի Պուտինի հետ բարեկամանալու, բայց քիչ պատճառներ՝ Մոսկվայի և Կիևի միջև չեզոք միջնորդ գործելու համար: Արևմուտքը տեսանելի ապագայում ստիպված է լինելու գոյակցել ռուս-չինական առանցքի հետ։

 

Սի Ծինփին Վլադիմիր Պուտին Ռուսաստան Չինաստան ԶԼՄ-ներ Աշխարհում

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին