f

Անկախ

Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ


Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ մարտի 21-ին ՀԱԳՄ-ում տեղի ունեցավ տնտեսական ուղղվածության շուրջ մեկ տասնյակ հասարակական կառույցների ղեկավարների հանդիպում՝ ոլորտային ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի ձևավորման հնարավորությունն ու ձևաչափը քննարկելու օրակարգով։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունից:

«Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստելը, ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործումը, գործարար մթնոլորտի, ներդրումային միջավայրի բարելավումը, ինչպես նաև մասնավոր-պետություն արդյունավետ երկխոսության կայացումը բազմաթիվ տնտեսական ուղղվածության հասարակական կառույցների գործունեության հիմնական նպատակներից են։ Մեզանում հաճախ է պատահել, երբ հրատապ շատ խնդիրների հաղթահարման ճանապարհին ոլորտային ոչ կառավարական կազմակերպությունները համախմբել են ջանքերը, հանդես եկել միասնական ճակատով՝ առավել հնչեղ դարձնելով հանրային ձայնը»,- նշեց ՀԱԳՄ  նախագահ Արսեն Ղազարյանը։

Նրա խոսքով՝ երկարամյա փորձը, պետական տնտեսական կառույցների հետ շփումները,  ՀԱԳՄ խորհրդում ունեցած քննարկումները հանգեցրել են այն համոզման, որ տնտեսությանն առնչվող հիմնահարցերի վերհանումը, քննարկումը, լուծումների մշակումն ու դրանց առաջմղումն առավել արդյունավետ դարձնելու համար նպատակահարմար է ձևավորել գործարարության շահերը ներկայացնող հասարակական կառույցների միասնական հարթակ։ Վերջինս կմիավորի շահագրգիռ կառույցների փորձագիտական ներուժը, վերլուծական հզորությունը, թույլ կտա հարցադրումները դիտարկել տարբեր տեսանկյուններից, ձևավորել միասնական մոտեցումներ։ Պակաս կարևոր չէ այդ մոտեցումների միասնաբար առաջմղումը։

Հանդիպման մասնակիցների միասնական համոզմամբ՝ նման հարթակի ստեղծման անհրաժեշտությունը վաղուց է հասունացել։ Ըստ Հայաստանի բանկերի միության նախագահ Սեյրան Սարգսյանի՝ թեև ՀԿ-ներից յուրաքանչյուրն ունի ոլորտային իր առաջնահերթությունները, այդուհանդերձ, քիչ չեն նաև այն խնդիրները, որոնք համընդհանուր հետաքրքրության առարկա են՝ լինեն դրանք  դատական համակարգին, ՀՀ աշխատանքային օրենսգրքին, հարկային ու մաքսային ոլորտներում իրականացվող փոփոխություններին, թե գործարար մշակույթին առնչվող։ Նրա խոսքով՝ համանման շատ ուղղություններ կան, որոնց բարելավման աշխատանքներում պահանջվում են մեկտեղել ջանքերը։  Վերջինս կնպաստի նաև միջազգային կառույցների հետ համագործակցությանը։

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի նախագահ Աշոտ Հովհաննիսյանի խոսքով՝ փորձը ցույց է տվել, որ քույր կազմակերպությունների ջանքերի համախմբումն առավել նպատակային է դարձնում բարձրաձայնվող տեսակետների ազդեցությունը։

Կառուցապատողների հայկական ասոցիացիան ներկայացնող Արմեն Մկոյանի համոզմամբ՝ միասնական հարթակի ձևավորմամբ հնարավոր կլինի ակտիվացնել մասնակցությունը երկրում վարվող տնտեսական քաղաքականությանը, նոր աստիճանի բարձրացնել պետություն-մասնավոր երկխոսությունը։

Միասնական հարթակի ձևավորման առնչությամբ իրենց դրական նկատառումները ներկայացրին Գինու ազգային կենտրոն ՀԿ-ի, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության, Երևանի առևտրաարդյունաբերական պալատի, ՀՀ դեղ արտադրողների միության, «Մանթաշյանց» գործարարների միության, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության ղեկավարները։

Որոշվեց մինչև հաջորդ հանդիպումը հավաքագրել ոլորտներում առկա ընդհանրական խնդիրները, ամբողջացնել տնտեսական ուղղվածության հասարակական կառույցների միասնական հարթակի կազմակերպչական ձևաչափը։

Հայաստան Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն

Ավելի շատ մահացել են և ամուսնալուծվել, քան ամուսնացել ու ծնվել. ժողովրդագրությունը ՀՀ–ում
Ջերմաստիճանը գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա. եղանակի տեսություն
Լոռիում առաջին անգամ սև արագիլի բույն է հայտնաբերվել. լուսանկար
Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում. «Նատալի ֆարմ» դեղատանը վաճառել են քսուք, որը պետք է վաճառվի միայն դեղատոմսով, «Հրապարակ»
Միայն թե անտարբեր մի՛ մնացեք․Տե՛ր կանգնեք,հակառակ դեպքում կկորցնենք ամեն ինչ։
«Սա ձյուն չէ, այլ կարկուտ». Սուրենյանը լուսանկար է հրապարակել
«Ժողովուրդ». Զինված ուժերում մահվան դեպքերը տարեցտարի ավելանում են՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցը
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում
168.am․Դեսպանների պաշտոնները՝ «վաստակած հանգստի» պուտյովկա
168.am․Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ
Նիկոլ Փաշինյանի խոսնակը չի ուզում աշխատել նրա հետ․168.am
Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյան: աջակցում եմ Բագրատ Արքեպիսկոպոսին
Սահմանազատման ճանապարհով խաղաղությունն անշրջելի դարձնելու Փաշինյանի տեսության ‹‹պերճանքն ու թշվառությունը››
Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն
«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու
Ավելին
Ավելին