f

Անկախ

Աջակցության ակցիա Ջավախքում. «Արցախ, մենք ձեր կողքին ենք»


Մարտի 21-ին Ախալքալաքում «Զորի Զորյան» երիտասարդական և Ջավախքի պատանեկան միության անդամները երթ են իրականացրել ի աջակցություն Արցախի ու արցախահայության։ Jnews-ի հաղորդմամբ, «Զորի Զորյան» միության անդամները նամակ են ուղարկել նաև Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սամվել Մանուկյանին:

Երթի մասնակիցները Ախալքալաքում հայկական ու վրացական դրոշներով, հայերեն ու վրացերեն՝ «Բացել Արցախի կյանքի ճանապարհը», «Արցախ, մենք ձեր կողքին ենք», «Արցախ, շրջափակված 100 օր», «Արցախի շրջափակումը տանում է ցեղասպանության» գրությամբ պաստառներով, Երիտասարդական կենտրոնից շարժվլ են նախ դեպի  քաղաքապետարան, այնուհետև՝ դեպի Սուրբ Խաչ եկեղեցու բակ:

 Վրաստանի խորհրդարանի հայազգին պատգամավոր Սամվել Մանուկյանին ուղղված նամակում ասվում է.

«Արցախում հումանիտար աղետ է: Ներկա աշխարհաքաղաքական բարդ պայմաններում, երբ գերտերությունները զբաղված են քաղաքական առևտրով, իրենց շահերից ելնելով, անգամ անտեսվում է Հաագայի միջազգային դատարանի սույն թվականի փետրվարի 22-ի որոշումը:

Ցավոք, առերեսվում ենք իրականության հետ, երբ Ադրբեջանն առհասարակ անտեսում է այս որոշումը, իսկ գերտերությունները և միջազգային կազմակերպությունները հրաժարվում են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա:

Պարո՛ն Մանուկյան, հաշվի առնելով, որ Վրաստանն ու Ադրբեջանն ունեն բարիդրացիական հարաբերություններ, խնդրում ենք Ձեզ, մեր երկրի՝ Վրաստանի կառավարության մոտ բարձրացնել վերոնշյալ խնդիրը, և հնարավորության սահմաններում, որպեսզի Ադրբեջանի հետ բանակցությունների և միջնորդության միջոցով կանխվի հումանիտար աղետը, ինչպես եղավ 2021թ.-ի հունիսին, երբ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ, Բաքվի բանտերից ազատ արձակվեցին 15 հայ ռազմագերիներ»:

Արցախին ու արցախահայությանը զորակցող ակցիայի մասնակիցները Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում վանկարկել են Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում:

«Մենք որպես հայ պարտական ենք այս ամեն ինչին մասնակցել, աջակցել Արցախին ու արցախահայությանը: Փոխանցել ենք նամակ մեր խորհրդարանի պատգամավորին, որպեսզի մեր խոսքը հասնի Վրաստանի իշխանություներին: Կարևոր է, որ Ադրբեջանում իմանան, որ Վրաստանում կան հայեր, որոնք չեն ընդունում Ադրբեջանի գործողությունները: Արցախը պետք է ապաշրջափակվի, այսպես երկար չի կարող շարունակվել: Հետագա քայլերի մասին այս պահին դեռ վաղ է խոսել, բայց հույս ունենք, որ խնդիրը շուտափույթ լուծում կստանա և արդեն 100 օր Արցախում շրջափակման մեջ գտնվող 120 000 հայեր կկարողանան կապ ունենալ արտաքին աշխարհի հետ», – JNEWS-ի հետ զրույցում ասել է «Զորի Զորյան» երիտասարդական միության պատասխանատու Չաուշ Սամվելյանը:

Զորակցական հավաքի ավարտին մասնակիցները Սուրբ Խաչ եկեղեցում Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանի գլխավորությամբ աղոթք են բարձրացրել առ Աստված և մոմեր վառել:

Հայաստան Արցախի Հանրապետություն Ջավախք Բողոքի ակցիա

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին