Իրավապահները փաստաբան Լևոն Գեւորգյանին ձերբակալել են կաշառք տալու կասկածանքով:
Անկախին Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնեցին, որ պարեկային ծառայողները Հրազդանի կիրճում ստուգելու նպատակով կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդն իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ինչի համար 40 հազար դրամ է առաջարկել պարեկային ծառայողներին:
«Ուղեւորը կաշառք տալու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել եւ բերվել է Ոստիկանության Դավթաշենի բաժանմունք եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմնին»,- նշեցին Ոստիկանությունից:
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Անկախին հայտնեց, որ դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 436-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (կաշառք տալը): Քրեական վարույթը փոխանցվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: