f

Անկախ

ՔՊ-ի կողմից առաջարկվող ՄԻՊ-ի թեկնածուն չի համապատասխանում Սահմանադրության պահանջներին. Թագուհի Թովմասյան


Չեմ կարող Անահիտ Մանասյանի մասնագիտական որակների մասին որեւէ բան ասել, ընդհակառակը, գիտեմ, որ իր գործի պրոֆեսիոնալն է, բայց Սահմանադրության պահանջը ոչ միայն պրոֆեսիոնալիզմն է, այլեւ ՄԻՊ-ի թեկնածուն հանրության շրջանում բարձր հեղինակություն վայելող անձ պետք է լինի: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով ՔՊ-ի կողմից ՄԻՊ-ի թեկնածուին:

«Այս դեպքում նա առավել անհայտ է հանրությանը: Այսինքն սահմանադրական պահանջը չի կատարվել: Մենք պետք է արձանագրենք, որ ՔՊ-ի կողմից առաջարկվող թեկնածուն չի համապատասխանում Սահմանադրության պահանջներին»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ըստ մամուլի հրապարակումների Անահիտ Մանասյանը գլխավոր դատախազ Աննա Հայրապետյանի մոտ ընկերուհին է, Թովմասյանն ասաց. «Չեմ կարող ասել՝ նրա գործունեությունն ինչպիսին կլինի, այսինքն գլխավոր դատախազի հետ նրա հարաբերությունները  կշարունակեն պահպանվել, թե ոչ, նա կլինի գլխավոր դատախազի իրավունքների, թե մարդու իրավունքների պաշտպանը, դա ժամանակը ցույց կտա: Ամեն դեպքում տխուր է, որ գործադիր իշխանության որեւէ պաշտոնյայի թեկնածությունն է առաջարկվում ՄԻՊ-ի պաշտոնում: Մինչդեռ ես պատկերացնում էի, որ ավելի լայն հանրային գործունեություն ծվալող թեկնածու պետք է լիներ ՄԻՊ-ի թեկնածուն, որն իրապես իր կյանքում ցույց է տվել, որ զբաղվել է մարդու իրավունքների պաշտպանությամբ, այլ ոչ թե միայն մեղադրանքներ առաջադրել կամ տարբեր օրենսդրական նախաձեռնություններով հանդես եկել իբրեւ գործադիրի ներկայացուցիչ՝ խստացնելով կամ ավելի դժվարացնելով մարդկանց կյանքը»:

Նա անդրադարձավ նաեւ նրան, որ նախօրեին ՄԻՊ-ի թեկնածուն խուսափեց լրագրողների հետ շփումից. «Անահիտ Մանասյանը ուզած-չուզած պետք է շփվի լրագրողների հետ եւ ոչ միայն լրագրողների հետ, հետեւաբար այդ վարքագիծը մեղմ ասած, ընդունելի չէ:

ՄԻՊ-ը անկախ մարմին է, ինչը  առաջին հերթին նշանակում է անկախ իշխանությունից: Տվյալ դեպքում մենք դեռ չունենք որեւէ ապացույց, որ թեկնածուն իշխանությունից անկախ է գործում: Իշխանության պատգամավորները նրան ուղեկցեցին, թաքուն մուտքերով հեռացրեցին, դա ամենեւին լավ բանի մասին չի խոսում»:

Հարցին, թե ինչով էր պայմանավորված, որ ՔՊ-ն երկար ժամանակ չէր գտնում ՄԻՊ-ի թեկնածու, Թագուհի Թովմասյանը հիշատակեց մամուլի հրապրակումները, ըստ որոնց թերեւս կանխատեսելի, կամ ենթարկվող, կամ ՔՊ-ին ավելի հավատարիմ որակների տեր մարդիկ էին որոնվում. «Ամեն դեպքում պետք է նկատի ունենալ, որ ՄԻՊ-ը պետք է անկախ լինի բոլորից, պետք է ուժ ունենա առաջին հերթին քննադատել իշխանություններին, քանի որ նա ի պաշտոնե պետական մարմինների կողմից ոտնահարված իրավունքների պաշտպնությամբ պետք է զբաղվի: Իսկ եթե պետական մարմինների ղեկավարներին շարունակի հմարել իրեն ընկեր, նշանակում է՝ մենք կորցրեցինք ՄԻՊ-ի անկախ ինստիտուտը: Իսկ Հայաստանի ՄԻՊ-ի գրասենյակը բարձր վարկանիշ ունի միջազգային մակարդակով: ՄԱԿ-ում այն ունի Ա կարգի  հեղինակություն, ինչը նշանակում է, որ մենք բարձր վստահության նշաձող ունենք: Ես կափսոսամ, որ այդ Ա կարգը փոխվի»:

ՀՀ ՄԻՊ Թագուհի Թովմասյան Անահիտ Մանասյան Տեսանյութեր Հայաստան խմբագրի ընտրանի

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին