f

Անկախ

Կանադայում բնակչությունը ռեկորդային աճ է գրանցել՝ մեկ տարում ավելանալով 1 միլիոնով


Կանադայի բնակչությունն ավելացել է շուրջ 1 միլիոնով՝ 2022 թ.-ին արձանագրելով ռեկորդային աճ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կանադայի վիճակագրական Statistics Canada գործակալության հրապարակած տվյալները:

2023 թ.-ի հունվարի 1-ի տվյալներով՝ Կանադայի բնակչությունը կազմել է 39 566 248՝ 2022 թ.-ի հունվարի 1-ի համեմատ աճելով 1 050 110-ով: Կանադայի վիճակագրական գործակալությունը նշում է, որ սա երկրի պատմության ընթացքում առաջին 12-ամսյա ժամանակաշրջանն է, որի ընթացքում բնակչությունն աճել է 1 միլիոնով, ինչպես նաև տարեկան բնակչության աճի ամենամեծ ցուցանիշն է (+2,7 %) 1957 թ.-ից ի վեր (+3,3 %): 1957 թ.-ի բնակչության աճը պայմանավորված էր հետպատերազմյան ծնելիության աճով և Հունգարական հեղափոխությունից հետո փախստականների տեղաշարժով:

2022 թ.-ին Կանադայի բնակչության ռեկորդային աճի պատճառը միջազգային միգրացիան է, որը կազմում է արձանագրված աճի 95,9 %-ը: 2022 թ.-ին բնակչության աճի ցուցանիշներով Կանադան Մեծ յոթնյակի երկրներից առաջատարն է: Այս միտումը պահպանվում է արդեն մի քանի տարի շարունակ:

Կանադան նաև բնակչության աճի 2,7 % ցուցանիշով աշխարհի առաջին 20 երկրների ցուցակում է: Բնակչության ավելի մեծ աճի ցուցանիշ են գրանցել աֆրիկյան երկրները:

Նշվում է, որ միգրացիայի աճին նպաստել են կառավարության ջանքերը՝ երկիր բերելու ներգաղթյալների, որպեսզի լուծվի աշխատուժի պակասի խնդիրը: Բացի այդ, Կանադան կախված է ներգաղթյալներից, քանի որ երկրի բնակչությունը ծերանում է:

2015 թ.-ին իշխանության գալուց ի վեր Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ջանքեր է գործադրում ավելի շատ ներգաղթյալների գրավելու ուղղությամբ: Կանադայի կառավարությունը նաև ընդունում է մարդկանց, որոնք տուժել են Ուկրաինայի հակամարտությունից, Աֆղանստանի մարդասիրական ճգնաժամից և Թուրքիայում և Սիրիայում այս տարի տեղի ունեցած երկրաշարժերից:

Կանադա Աշխարհում բնակչություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին