Ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը խիստ քննադատում էր կառավարությանը, որ նա վարկեր վերցնելով՝ ավելի է ծանրացնում Հայաստանի վարկային բեռը։ Վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը արտերկրից մեծ վարկեր է վերցրել, որ անարդյունավետ աշխատող պաշտոնյաններին մեծ պարգևավճարներ բաժանի, որպեսզի այդ պաշտոնյաները, անկախ ամեն ինչից, պաշտպանեն իր իշխանությանը։
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 92 միլիոնի եվրո արժողությամբ նոր վարկ կվերցնի, Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև նախատեսվում է ստորագրել «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը՝ 92,300,000 եվրո արժողությամբ: Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը: