f

Անկախ

Ադրբեջանը մեկնաբանել է Հայաստանի վարչապետի հայտարարությունները


Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները՝ իր անտրամաբանական խոսքերի մեջ ներառելով Հայաստանի ղեկավարության «ագրեսիվ հռետորաբանության» մասին արտահայտությունը։

«Մենք դատապարտում եւ մերժում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանին ուղղված բոլորովին անհիմն մեղադրանքները, որը համառորեն կրկնում է մարտի 18-ի Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը։ Հայաստանի ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունը, որը սպառնում էԱդրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը եւ անտեսում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները, վկայում է այն մասին, որ Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղությամբ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի հայտարարության մեջ։

 

 

Նա նաեւ հայտարարել է «Ադրբեջանի կողմից իր ինքնիշխան տարածքների եւ պատմական հողերի բնակեցման դեմ Հայաստանի պահանջների անհեթեթությունը, այն դեպքում, երբ Հայաստանն ինքը հայերին ապօրինաբար վերաբնակեցրել է ադրբեջանական տարածքներում՝ ինչպես իր տարածքում, այնպես էլ 30 տարվա ընթացքում Հայաստանի կողմից օկուպացված քաղաքներում եւ գյուղերում ադրբեջանցիներին պատկանող գույքի ոչնչացման հետ մեկտեղ»։

«Այս հայտարարությունն ուղղակիորեն հակասում է նաեւ Պրահայի եւ Սոչիի պայմանավորվածություններին, որոնց Հայաստանը բազմիցս հղում է անում»,- ընդգծել է Հաջիզադեն։

«Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը նշել է, որ եթե Հայաստանն իսկապես մտադիր է հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից եւ ռեւանշիստական քաղաքականությունից, ապա պետք է հրաժարվի նման ագրեսիվ հռետորաբանությունից»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Եթե հայկական կողմը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ, նա պետք է դադարեցնի վերաինտեգրման նպատակով հայ բնակչության հետ Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների շփումներին միջամտելու փորձերը»,- հավելել է Հաջիզադեն։

Հիշեցնենք, որ օրերս՝ մարտի 18-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սպառնալիքների հերթական հեղեղն էր տեղացել Հայաստանի հասցեին սպառնալիքների եւ վերջնագրերի հերթական խմբաքանակով՝ հաճոյանալով իր ժողովրդի լսողությանը այնպիսի ջերմագին եւ ատելության արտահայտություններով, ինչպիսիք են «հայրենի Ղարաբաղ», «հայրենի Զանգեզուր», հայերի «տերեր» ու «հովանավորներ» եւ «Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա, կա մեկ պայման…»։

Այնպես որ, միանգամայն պարզ է, թե կոնկրետ ով է աչքի ընկել ագրեսիվ հռետորաբանությամբ։

 

Ադրբեջան Հայաստան Նիկոլ Փաշինյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին