f

Անկախ

ՀՀ Կառավարության որոշումն ընդունվել է 23.03.2023 թվականին կայացած ՀՀ Կառավարության նիստում, ընդունված իրավական ակտը պատշաճ կերպով չի քննարկվել մասնագիտական հանրության հետ


Բ Ա Ց   Ն Ա Մ Ա Կ

 

Մեծարգո՛ պարոն ՎԱՐՉԱՊԵՏ,

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշումն ընդունվել է 23.03.2023 թվականին կայացած ՀՀ Կառավարության նիստում՝ չզեկուցվող հարցերի շարքում։

Տեղեկացնում ենք, որ Գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միություն հասարակական կազմակերպությունը, դեռևս նախորդ տարի, իր մտահոգություններն էր ներկայացրել վերոնշյալ որոշման նախագծի վերաբերյալ։

Մեր աշխատանքի (մասնագիտական խորհրդատվական ծառայությունների մատուցման) էությունից ելնելով, ամենօրյա շփում ունենալով մեր հայրենակիցների հետ, կարող ենք փաստել մի պարզ ճշմարտություն, այն է. «քաղաքացիների կողմից ինքնակամ շինարարության իրականացման գլխավոր դրդապատճառը՝ քաղաքաշինական գործընթացների, հողերի նպատակային նշանակության փոփոխման բարդ, խճճված և բյուրոկրատական ընթացակարգերն են»։

Մեծարգո պարոն Փաշինյան, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում հետևյալ վիճահարույց դրույթների վրա, որոնց հիմքը վերոնշյալ որոշման վերջին փոփոխություններն ու լրացումներն են.

  1. Որոշմամբ չափագրողից պահանջվում է եզրակացություն առանց հստակեցնելու այդ եզրակացության ձևը, բովանդակությունը։ Ավելին, ըստ գործող իրավակարգավորումների չափագրող անձիք իրավասու են կատարելու հողամասերի փաստացի վիճակի հանութագրում և շենքերի, շինությունների չափագրում, այլ ոչ թե մասնակից և պատասխանատու լինել կառուցվող շինության շահագործման հանձնման գործընթացին, քանի որ վերջինս հանդիսանում է շինարարական խնդիր։
  2. Որոշումը պարունակում է պահանջներ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման նորմերի սահմանման վերաբերյալ, մինչդեռ այն ամբողջությամբ կարգավորվում է և պետք է կարգավորվի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով։
  3. Նախագծով կառուցված շենքը, շինությունը ոչ էական շեղումներով կառուցված լինելու չափորոշիչները հիմնազուրկ են և չեն լուծում ոլորտի առջև ծառացած խնդիրները։
  4. Ներդրվում է քաղաքաշինական կանոնադրության նոր ինստիտուտ։ Մինչդեռ ամենօրյա ռեժիմով աշխատանքի ընթացքում մենք առնչվում ենք Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքով ամրագրված գլխավոր հատակագծերի փաստացի չաշխատելու խնդրին։ Ավելին, գլխավոր հատակագծերը, հանդիսանալով համայնքների վարչական տարածքներում քաղաքաշինական գործունեությունը կանոնակարգող հիմնական փաստաթղթեր, մշտապես ենթարկվում են փոփոխությունների, ինչը խոսում է կա՛մ այդ փաստաթղթերի թերի լինելու մասին, կա՛մ այդ փաստաթղթիերի չաշխատելու, կա՛մ առնվազն ոչ արդյունավետ աշխատելու մասին։

Հարգելի պարոն Փաշինյան, վերոնշյալ հարցերն իրենց մեջ պարունակում են մեծ ռիսկեր, այդ թվում՝ կոռուպցիոն։ Հետևաբար, մեր կոչն ու խնդրանքն է Ձեզ՝ անհաղորդ չլինել բարձրացված խնդիրներին և հանձնարարել պատասխանատու անձանց, ըստ էության, քննարկելու և վերանայելու առկա իրավակարգավորումները։ Միևնույն ժամանակ պատրաստակամ ենք մասնակցել օր առաջ փոփոխման ենթակա իրավական ակտերի մշակման գործընթացին, քննարկումներին և այլն, որոնք կհեշտացնեն և կպարզեցնեն ինչպես կառուցապատման, այնպես էլ հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխման գործընթացները։

 

 

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝

«ԳԵՈԴԵԶԻՍՏՆԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ ՆԱԽԱԳԱՀ՝                              ԱՐԱՅԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

բաց նամակ Նիկոլ Փաշինյան ՀՀ Կառավարություն Գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միություն հասարակական կազմակերպություն Հայաստան

Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Առաջին արտասահմանյան այցը երդմնակալությունից հետո. հայտնի են դարձել Պուտինի՝ Չինաստան այցի ժամկետները
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Ամերիկյան համալսարանի մոտ կրակոց է հնչել․ կա վիրավոր․ Shamshyan.com
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.
Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Ավելին
Ավելին