f

Անկախ

Ճակատագրական թռիչքը տևել է 13 րոպե, հայտնի են դեկտեմբերի 1-ի ավիաաղետի որոշ մանրամասներ. Hetq.am


Հետք-ը գրում է․ Նախորդ տարվա դեկտեմբերի 1-ին Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի մոտ տեղի ունեցած ավիացիոն աղետի մասնագիտական քննությանը ներգրավված ԱՊՀ Միջպետական ավիացիոն կոմիտեն հրապարակել է միջանկյալ զեկույց, որում մի շարք հետաքրքիր մանրամասներ են ի հայտ եկել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Երեւան-Աստրախան ուղղությամբ թռչող «Beechcraft 95-B55 Baron» տիպի ինքնաթիռը, որը գրանցված էր Սլովակիայում (գրանցումը՝ OM-KVV), «Զվարթնոց» օդանավակայանից մեկնելուց շատ չանցած ընկել է Կոտայքի Ջրաբեր գյուղի մոտ, այրվել ու ավերվել, 2 օդաչուները՝ ՌԴ քաղաքացիներ Ալեքսեյ Պրոցենկոն (1979 թ.) ու Վիտալի Ռոգատկինը (1983 թ.), զոհվել են, հայտնաբերվել են նրանց մոխրացած դիերը:

Դեպքի առթիվ դեկտեմբերի 1-ին ՔՕ 341-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացվում են քննչական եւ վարույթային գործողություններ՝ աղետի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քննչական կոմիտեում ստեղծվել է քննչական խումբ:

Նախաքննության շրջանակներում նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատագենետիկական:

Բացի քրեական վարույթից՝ սկսվել է նաեւ աղետի մասնագիտական քննություն: Այդ նպատակով դեկտեմբերի 5-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է հանձնաժողով, որը գլխավորում է ՏԿԵ նախարարը: ՀՀ օրենսդրությունը նշում է, որ այս հանձնաժողովը մասնագիտական քննությունը կազմակերպում ու վարում է համապատասխան շահագրգիռ օտարերկրյա պետությունների եւ, անհրաժեշտության դեպքում, Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) մասնակցությամբ՝ միջկառավարական համաձայնագրին համապատասխան: Սրա հիման վրա էլ Հայաստանը դիմել է ՄԱԿ-ին:

Ինչպես տեղեկանում ենք միջանկյալ զեկույցից, դեկտեմբերի 2-ին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալը դիմել է ՄԱԿ-ին, ինչի հիման վրա վերջինս նշանակել է մասնագիտական հանձնաժողով, որն էլ հետաքննում է պատահարը: Ավիաաղետի մասին ՄԱԿ-ը ծանուցումներ է ուղարկել ԱՄՆ-ի (օդանավը նախագծած ու արտադրած երկրի), Սլովակիայի (օդանավի գրանցման երկրի), Գերմանիայի ու Չեխիայի (օժանդակ ինֆորմացիա ձեռք բերելու նպատակով) ավիացիոն իշխանություններին: ԱՄՆ-ն ու Սլովակիան լիազոր ներկայացուցիչներ են նշանակել՝ հետաքննությանը մասնակցելու համար: Այն սկսվել է դեկտեմբերի 2-ին: Դրան աջակցում են ՀՀ վարչապետի նշանակած հանձնաժողովը, ՀՀ քաղավիացիայի կոմիտեն, ՀՀ քննչական կոմիտեն:

«Հետքը» գրել էր, որ, ըստ Սլովակիայի օդանավերի ռեգիստրի, 1969 թ. արտադրված այս «Beechcraft 95-B55 Baron» օդանավի շահագործող էր գրանցված այդ երկրի «Enlever Foundation» կազմակերպությունը, իսկ սեփականատերը ֆիզիկական անձ էր՝ Վադիմ Կորոլը: Համացանցում առկա էր նաեւ օդանավի վաճառքի մասին ինֆորմացիա: Այն վաճառքի էր հանել չեխական «CAMURO Consulting» ընկերությունը: Նոյեմբերի 27-ին OM-KVV-ն չեխական Պրշիբրամից թռել էր Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավա, այստեղից էլ՝ բուլղարական Բուրգաս: Բուլղարիայից ինքնաթիռը Թուրքիայի երկնքով հասել էր Հայաստան, որտեղից էլ պիտի մեկներ Ռուսաստան: Մենք ենթադրել էինք, որ օդանավը պետք է հանձնվեր նոր սեփականատիրոջը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

ավիավթար Հայաստան

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին