f

Անկախ

Բենիկ Խլղաթյան․ «Ուշադրությունը պետության կողմից կարևոր է, բայց առաջնայինը նվիրվածությունն է սպորտին»


Օրեր առաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մարզական կոչումներ  շնորհվեցին մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների: Մարզիկներին կոչումները հանձնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչմանն է արժանացել հրաձիգ Բենիկ Խլղաթյանը։ Բենիկի համար տարին բավական հաջող է ընթանում։ Հայ մարզիկը Հայաստանի հրաձգության հավաքականի կազմում իրեն հաջող է դրսևորել միջազգային մի քանի մրցաշարերում՝ դառնալով մրցանակակիր և բարձր պահելով երկրի պատիվը։
Անկախի հետ զրույցում Բենիկը կարևորում է պետական պարգևներն ու ուշադրությունը, բայց և, սպորտում հաջողության հասնելու հիմնական գրավականը համարում է նվիրվածությունը։


- Շնորհավորում ենք  Միջազգային կարգի սպորտի վարպետի կոչմանն արժանանալու կապակցությամբ։ Ինչպե՞ս, ո՞ր տարիքից սկսեցիք զբաղվել հրաձգությամբ։
-Շնորհակալ եմ։ Հրաձգությամբ սկսել եմ զբաղվել 14 տարեկանից։ Սկզբնական շրջանում ընկերներով մարզվում էինք հաճույքի համար, սակայն ժամանակի ընթացքում սպորտը դարձավ կյանքիս մի մասը։ Ինձ գրավեց հրաձգության յուրահատկությունը, այն, որ ինքս ինձ հետ պետք է պայքարեի արդյունքի հասնելու համար։ 
Նշեմ, որ    ուշադրությունը պետության կողմից հաճելի է և շատ կարևոր, բայց առաջնայինը նվիրվածությունն է սպորտին, որ պետք է ունենա յուրաքանչյուր մարզիկ։ 


-Որտե՞ղ եք մարզվում։
 -Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում Արմեն Սիմոնյանի գլխավորությամբ։


-Ի՞նչ է հարկավոր սպորտում հաջողության հասնելու համար։
 -Ներքին և արտաքին հավասարակշռություն և իհարկե լավ մարզիչ։ Շատ կարևոր է հոգեբանական պատրաստվածությունը, և մենք առավել կարևորություն ենք տալիս դրան։ Նախապես տրամադրվում ենք կրակագիծ մտնելուց առաջ, որպեսզի պատվով և հնարավորինս լավ կատարենք այն աշխատանքը, որը սերտել ենք մարզումների ժամանակ։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
- Պատրաստվում եմ հունիսին Լեհաստանում կայանալիք Եվրոպական խաղերին և շատ լուրջ մարզումային շրջան եմ անցնում այժմ։ Ամեն բան պետք է անեմ, որ հայրենիքս պատվով  ներկայացնեմ։ Հպարտություն եմ զգում, երբ միջազգային հարթակում պատիվ եմ ունենում ներկայացնելու երկիրս և եռագույնը։

Սպորտ հարցազրույց խմբագրի ընտրանի Բենիկ Խլղթայան Հայաստան

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին