f

Անկախ

«Հրապարակ». Արսեն Թորոսյանին մեղադրանք կառաջադրվի՞


«Հրապարակ. Թերթը գրում է. «Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի ձերբակալությունից հետո ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն իրավապահ մարմիններին սկսեց մեղադրել իր երբեմնի տեղակալի դեմ անհիմն քրեական հետապնդում իրականացնելու համար։ Նա նաեւ հայտարարեց, թե բազմիցս հայտնել է, որ ցանկանում է հարցաքննվել ու ցուցմունք տալ, եւ իր հայտնած տեղեկությունները կարող են նախաքննության վրա լույս սփռել, իրականությունը բացահայտել, սակայն իրավապահները «համառորեն» Թորոսյանին չեն հարցաքննում։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի ժամանակահատվածում դրա դեմ պայքարի համար պետությունը խոշոր գումարներ էր փոխանցել առողջապահության նախարարությանը, վերջինս էլ՝ քովիդով զբաղվող բուժհաստատություններին՝ տարբեր միջոցառումներ իրականացնելու համար, սակայն Հաշվեքննիչ պալատն ուսումնասիրություններ էր անցկացրել ու անհամապատասխանություններ գտել` պետբյուջեից հատկացված միջոցների եւ իրական ծախսերի միջեւ, ինչը նշանակում է, որ միջոցների մի մասը վատնվել է, յուրացվել։ Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների հիման վրա մի քանի քրեական վարույթ կա նախաձեռնված Հակակոռուպցիոն կոմիտեում, սակայն Արսեն Թորոսյանն այդ վարույթներով դեռեւս որեւէ կարգավիճակ չունի։ Տեղեկություններ են շրջանառվում, սակայն, որ Թորոսյանին շուտով մեղադրանք կառաջադրվի, եւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նրան անձեռնմխելիությունից զրկելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու միջնորդությամբ կմտնի Ազգային ժողով։ Մեր տեղեկություններով՝ Թորոսյանին առաջադրվելիք մեղադրանքը կապված է առողջապահության նախարարության գնումների գործընթացի հետ։

Գլխավոր դատախազությունից փորձեցինք ճշտել, թե գլխավոր  դատախազը մոտ ապագայում պատրաստվո՞ւմ է նման միջնորդությամբ դիմել խորհրդարանին։ Մեր հարցին ի պատասխան՝ դատախազությունից հայտնեցին, որ «ներկայում նման միջնորդություն դատախազությունում չկա»։ Այս պատասխանից կարող ենք ենթադրել, որ խոսքը վերաբերում է այս պահի դրությանը, իսկ առաջիկայում նման միջնորդություն կլինի, թե` ոչ, դատախազությունը, ըստ էության, դրա հավանականությունը չի բացառում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հայաստան Արսեն Թորոսյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին