Պերուի իշխանությունները հատուկ գործողություն են իրականացրել, որի ընթացքում առգրավել են ավելի քան երկու տոննա կոկաին, հաղորդում է «Хабар 24»-ի թղթակիցը։
Նյութի արժեքը գնահատվում է 20 միլիոն դոլար: Հաղորդվում է, որ թմրանյութը քողարկվել է որպես կերամիկական սալիկ՝ ծովային ճանապարհով Թուրքիա տեղափոխելու համար: Ըստ ոստիկանության՝ սա առաջին հայտնի միջադեպն է, երբ փոխադրման նպատակակետը Թուրքիան է: Հանցավոր կազմակերպությունների համար ավանդական են համարվում դեպի Բելգիա, Նիդեռլանդներ եւ Իսպանիա երթուղիները։ Պաշտոնական տվյալներով՝ անցյալ տարի Պերուում առգրավվել է ռեկորդային քանակությամբ թմրանյութ՝ մոտ 86 տոննա: