f

Անկախ

«Գոյ» թատրոնի անձնակազմը չի գնալու Սունդուկյան թատրոն, չենք վերամիավորվելու, արդյունքում կորելու է «Գոյը». ռեժիսոր


Թատրոնի օրվան նվիրված մեզ նվեր է արվել, հանրային քննարկման է դրվել մի նախագիծ, որով, ըստ իրենք, պետք է բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնը միավորվի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Գոյ» թատրոնի ռեժիսոր Սարգիս Արզումանյանը:

«Հիմնավորումն այն է, որ թատրոնը չի կատարում իր առջեւ դրված խնդիրները, ֆինանսական տարեկան պլանը: Բայց մենք ոչ թե պետությանն ենք պարտք, այլ դա այն գումարն է, որը թատրոնը պետք է օգտագործի իր հոգսերի համար: Ըստ իրենց մյուս հիմնավորումն այն է, որ չենք ունեցել հյուրախաղեր պատշաճ քանակով, չենք ունեցել ներկայացումներ պատշաճ քանակով: Իրենց կողմից կա նաեւ պնդում, որ մենք չենք համապատասխանում մեր բովանդակությանը՝ էքսպերիմենտին:

Հիմա հերթով գանք. Մեր տարեկան պլանը, որը պետք է կատարենք, մոտ 11 մլն դրամի չափ: Դա գոյանում է ներկայացումների քանակից եւ տարածքը վարձավճարով տալուց: Հիմա մենք ներկայացումներ խաղում ենք այնքան, որքան կարողանում ենք, հասցնում ենք, եւ չենք կարողանում թատրոնը տալ վարձակալության: Չենք կարողանում տալ, որովհետեւ չունենք լուսային տեխնիկա, դահլիճը բարեկարգ չէ, նաեւ տարածքը փոքր է:

Հյուրախաղեր ինչի՞ հաշվին պետք է լինեն, պետությունը չի տալիս գումար, պետք է լինի արտաբյուջեից: Այսինքն պետք է ունենանք նորմալ արտաբյուջե, որ կարողանանք նորմալ հյուրախաղերի: Մենք գնում ենք, բայց օրինակ, 10-ի փոխարեն գնում ենք 7 անգամ:

Հաջորդը, մեզ ասում են՝ դուք չեք համապատասխանում ձեր էքսպերիմենտալ բովանդակությանը, բայց եթե ձեզ միացնենք Սունդուկյան թատրոնին, դուք պետք է լինենք թատերական էքպերիմենտալ խմբակ: Եթե մենք չենք համապատասխանում, հետո ո՞նց ենք համապատասխանելու»,-ասաց նա՝ պնդելով, որ թատրոնն ունի փորձարարական ներկայացումներ:

Սարգիս Արզումանյանը խոստովանեց, որ իսկապես թատրոնը որոշ հարցերում թերացել է, բայց դրան կարելի էր խելացի լուծումներ տալ, ոչ թե թատրոնը փակել կամ միացնել այլ թատրոնի:

Հարցին, թե իր կարծիքով ինչու թատրոնին թերությունները շտկելու հնարավորություն չեն տվել, նա պատասխանեց. «2019-ին եղավ արտահոսք, մշակույթի նախարարության մի տեղեկանք հրապարկվեց, որտեղ ՊՈԱԿ-ները պետք է միանային իրար: Այդ նախագծի մեջ կար մեր թատրոնը, որ մեր թատրոնը պետք է միանա Սունդուկյանի անվան թատրոնին եւ լինի մասնաճյուղ: Այսինքն այս բոլոր զգուշացումները, թատրոնը չվերազինելը հատուկ է արվել, որպեսզի այսօր դրանք լինեն հիմնավորումներ: Եթե իրենք վերազինեին, մենք կկատարեինք պլանը, կլիներ նորմալ թատրոն եւ չէին կարողանա պատճառաբանել, թե ինչու է թատրոնը փակվում: Այսինքն սա միտումնավոր է արվել, որ կատարվի այդ նենգ ծրագիրը»:

Ռեժիսորը վստահեցրեց, որ պայքարելու են այնքան, մինչեւ հասնեն արդյունքի. «Իսկ արդյունք լինելու է, որովհետեւ այս ամենը հիմնված է կեղծիքի վրա, ոչ մի տրամաբանական հիմնավորում չկա: Մենք հաստատ հաղթելու ենք: Այս գոյամարտը հաստատ ունենալու է իր հաղթանակը»:

Հարցին՝ եթե այդուհանդերձ, «Գոյ» թատրոնը միանա Սունդուկյանի անվան թատրոնին, ի՞նչ է կորցնելու «Գոյը«, Սարգիս Արզումանյանը պատասխանեց. «Կորում է «Գոյը»: Մեր թատրոնի անձնակազմը 35 հոգի է եւ այդ 35-ն էլ չեն գնալու Սունդուկյան թատրոն, չենք վերամիավորվելու: Մենք կորցնում ենք Երեւանից մի թատրոն, մի ձեռագիր: Վստահ եմ՝ այդպես չի լինելու, որովհետեւ ում պետք է «Գոյը», նրանք ավելի շատ են եւ իրենք կպայքարեն այս ամենի համար»:

Սարգիս Արզումանյան «Գոյ» թատրոն Տեսանյութ Հայաստան խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին