f

Անկախ

Հայաստան-Արցախ այլընտրանքային ճանապարհն ապրիլի 1-ից բաց կլինի, ամբողջությամբ կկահավորվի մինչեւ ամառ. ՏԿԵՆ խոսնակ


Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհի գրունտային հատվածը մոտ 20-25 օր առաջ էր արդեն պատրաստ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՏԿԵ նխարարության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը:

«Դրանից հետո իրականացվել է առաջին շերտի ասֆալտապատում: Մենք նույնիսկ այս պահին տեղեր ունենք, որ արդեն երկրորդ շերտի ասֆալտապատման աշխատանքներն են սկսվել: Ապրիլի 1-ից այն արդեն բաց կլինի երթեւեկության համար, իսկ ամբողջությամբ, եռաշերտ ասֆալտապատված եւ ճանապարհային նշաններով կահավորված կլինի արդեն ամռանը: Այսինքն ընթացքում կարվի, մինչեւ ամառ կավարտվի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 30-ին, կառավարության նիստում  Նիկոլ Փաշինյանը նշել էր. «Ինչպես տեղյակ եք՝ 2022 թվականի օգոստոսին Ադրբեջանի ու  ԼՂ իշխանությունների միջև կայացած համաձայնության արդյունքում՝ Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց նոր ճանապարհի գործարկմամբ, բայց քանի որ Լաչինի միջանցքը Հայաստանին կապող   ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում ՀՀ տարածք Կոռնիձորի կամրջով, ապա նորից Ադրբեջանի տարածք, ապա նորից ՀՀ տարածք։

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այդ  երթուղին պետք է գործեր մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը։ Նախօրեին մենք ադրբեջանական կողմին տեղեկացրել ենք, որ, համաձայն պայմանավորվածության, Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն ՀՀ տարածքով ու որ ՀՀ սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում ՀՀ պետական սահմանի պահպանությունը։ Ընդգծեմ, որ սահմանապահ զորքերը տեղակայվելու են ՀՀ պետական սահմանի այն նույն դիրքերում, որտեղ մինչ օրս ՊՆ ստորաբաժանումներն էին տեղակայված»:

Նա նաեւ հավաստիացրել էր, որ հայկական դիրքերի որևէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել, միակ տարբերությունն այն է, որ նույն դիրքերից ՀՀ պետական սահմանի երկայնքով ՊՆ-ի ստորաբաժանումները դուրս են գալու, նրանց  փոխարեն տեղակայվելու են սահմանապահ զորքերը. «Առաջարկել ենք Ադրբեջանին, որ նույնը իրենց կողմից տեղի ունենա: Հույս ունեմ, որ գործընթացը տեղի կունենա առանց սադրանքների»,- ասել էր վարչապետը։

Ստեփանակերտ-Գորիս ճանապարհ Արցախ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին