f

Անկախ

Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը տեղափոխվել «Սեւան» ՔԿՀ. ԱՆ-ի պարզաբանումը


Արդարադատության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել, թե ինչու է Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, «Երեւան կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել «Սեւան» ՔԿՀ:

Պարզաբանումը ներկայացնում ենք ստորեւ. «2023 թվականի մարտի 30-ին «Հրապարակ» օրաթերթում զետեղվել է «Ինչու է Նարեկ Սարգսյանը տեղափոխվել «Սևան» ՔԿՀ» վերտառությամբ հոդված:

Վերոնշյալ հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ Նարեկ Սարգսյանի դատավճիռն ի կատար ածելու վերաբերյալ կարգադրությունը Քրեակատարողական ծառայությունում ստացվել է 2022 թվականի հուլիսի 19-ին:

Համաձայն դատավճռի՝ Նարեկ Սարգսյանը կատարել է ծանր հանցանք, դատապարտվել է 10 տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման, ռեցիդիվ չի ունեցել:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի և 96-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծանր հանցանքների կատարման համար 10 տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման դատապարտված, հանցագործությունների ռեցիդիվ չունեցող անձինք պատիժ են կրում միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում: Նույն օրենսգրքի 58-րդ հոդվածի համաձայն՝ պատժի կրման համար քրեակատարողական հիմնարկը և համապատասխան անվտանգային գոտին որոշում է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովը՝ ընտրելով դատապարտյալի նախկին մշտական կամ մերձավոր ազգականների բնակության վայրին հնարավորինս մոտ գտնվող քրեակատարողական հիմնարկ:

Նկատի ունենալով, որ միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատժի կրման օրենքով սահմանված պայմաններն առկա են միայն ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաև հաշվի առնելով, որ Նարեկ Սարգսյանը նախկինում մշտական բնակվել է Երևան քաղաքում, Հանձնաժողովը վերջինիս պատժի կատարումը նշանակել է նրա բնակության վայրին հնարավորինս մոտ՝ ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում, որտեղ նա տեղափոխվել է 2022 թվականի օգոստոսի 5-ին:

Հայաստան ՀՀ Արդարադատության նախարարություն

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին