f

Անկախ

«Հրապարակ». Արսեն Ջուլֆալակյանի պատճառով հանրայինի լրագրողին զրկել են իր հեղինակային հաղորդումը վարելուց


«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը նախօրեին ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի հետ հարցազրույցում ասում էր, թե իբր «վարչապետն առաջին ալիքից ոչ մեկին հեռացնելու լիազորություն չունի…»։ Գուցե ֆորմալ առումով այդպես է, սակայն Հանրայինում այսօր էլ շարունակվում են ընդդիմադիր Փաշինյանի կողմից ժամանակին այդքան քննադատված ավանդույթները, երբ մարդկանց աշխատանքից ազատում են «սխալ հյուրեր» հրավիրելու համար, եւ հարկատուներիս գրպանից հովանավորվող ալիքում գոյություն ունի սեւ ցուցակ՝ «պերսոնա նոն գրատա» անձինք՝ ի դեմս ընդդիմադիրների։

Դիցուք, տարեվերջին ՔՊ-ական նախկին պատգամավոր Արսեն Ջուֆալակյանին «Չքաղաքականացնել» հաղորդմանը հրավիրելու համար նախագծի հեղինակ եւ վարող Անուշ Մուրադյանին զրկել են իր ստեղծած հեղինակային հաղորդումը վարելու հնարավորությունից։

Մեզ ասացին, որ վերեւներից են զանգել եւ հորդորել, որ Մուրադյանը չպետք է շարունակի վարել հաղորդումը։ Ուշագրավ է, որ Ջուլֆալակյանը երեկ անդրադարձել էր Ղազարյանի վերոնշյալ հայտարարությանը եւ անուղղակիորեն հաստատել մեր տեղեկությունը։

Նա Պետրոս Ղազարյանին հիշեցրել էր մի շարք պատմություններ, այդ թվում․ «Կարող էի հիշել ավելի թարմ՝ 2022-ի դեկտեմբերին իմ մասնակցությամբ Հանրայինով եթեր գնացած հաղորդման պատմությունը… Պնդում եմ, որ բոլոր դեպքերում եղել են զանգեր ՔՊ իշխանական վերնախավից», գրել էր Ջուլֆալակյանը։ Նշենք, որ հենց դեկտեմբերին են Մուրադյանին հեռացրել հիշյալ նախագծից, որն այժմ վարում է ոմն Մհեր Խաչատրյան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Արսեն Ջուլֆալակյան Հանրային հեռուստաընկերություն Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին