Ուկրաինայի հավաքականները բոյկոտելու են այն մրցումները, որտեղ կմասնակցեն ագրեսոր երկրների մարզիկները։ Այս որոշումն ընդունել է Ուկրաինայի նախարարների կաբինետը:
Որոշումը վերաբերում է բոլոր միջազգային մրցումներին, ներառյալ 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի որակավորման փուլերը։
«Կառավարության նիստում արձանագրային որոշում է կայացվել, որ մենք մասնակցում ենք որակավորման մրցումներին միայն այնտեղ, որտեղ ռուսներ չկան: Ըստ այդմ, այդ չափանիշներից դուրս մասնակցությունը կարող է հիմք հանդիսանալ ֆեդերացիաներին ազգային կարգավիճակից զրկելու համար»,- ասել է նախարար Օլեգ Նեմչինովը:
Հիշեցնենք, որ ՄՕԿ-ը խորհուրդ է տվել ֆեդերացիաներին չեզոք կարգավիճակով վերադարձնել ռուս և բելառուս մարզիկներին, սակայն միայն անհատական մրցումներում, այլ ոչ թե թիմային։