f

Անկախ

WSJ-ն Գերշկովիչի կալանքից հետո կոչ է արել ԱՄՆ-ից արտաքսել Ռուսաստանի դեսպանին եւ բոլոր լրագրողներին


Ամերիկյան The Wall Street Journal թերթը Ռուսաստանում լրտեսության գործով իր թղթակից Էվան Գերշկովիչի ձերբակալությունից հետո ԱՄՆ իշխանություններին կոչ է արել դիտարկել այնպիսի պատասխան միջոցներ, ինչպիսին ՌԴ դեսպանին եւ երկրում աշխատող բոլոր ռուս լրագրողներին արտաքսելն է։

«Բայդենի վարչակազմը պետք է քննարկի դիվանագիտական ​​եւ քաղաքական էսկալացիայի հնարավորությունը։ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի, ինչպես նաեւ այստեղ աշխատող ռուսաստանցի բոլոր լրագրողների արտաքսումը նվազագույնն է, որը կարող ենք անել», - նշել է խմբագրությունը։

Թերթի խմբագրության կարծիքով՝ լրագրողի ձերբակալությունը ցույց է տալիս «իր քաղաքացիների վրա հարձակումները զսպելու ԱՄՆ կարողության թուլացումը»։ Միաժամանակ, նույն հոդվածում Wall Street Journal-ը շնորհակալություն է հայտնում նախագահ Ջո Բայդենի վարչակազմին՝ Գերշկովիչի կալանավորումը դատապարտելու համար։

Հրատարակության համաձայն՝ ԱՄՆ կառավարության առաջին պարտականությունը քաղաքացիներին պաշտպանելն է, մինչդեռ «չափազանց շատ կառավարություններ այսօր կարծում են, որ կարող են անպատիժ կերպով ձերբակալել եւ բանտարկել ամերիկացիներին»։

Նախօրեին ԱԴԾ-ն Եկատերինբուրգում ձերբակալել էր ամերիկյան The Wall Street Journal թերթի մոսկովյան բյուրոյի աշխատակցին։ Ըստ գերատեսչության՝ Գերշկովիչը, ԱՄՆ կառավարության հանձնարարությամբ, գաղտնի տեղեկատվություն էր հավաքում ռուսական պաշտպանական ձեռնարկություններից մեկի մասին։

Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը նրան երկու ամսով կալանավորել է։

«Լրտեսություն» քրեական հոդվածը նախատեսում է ազատազրկում մինչեւ 20 տարի ժամկետով։

Աշխարհում ԱՄՆ Ռուսաստան The Wall Street Journal պարբերական

Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք
ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ. ժողովուրդը կասի իր խոսքը
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Բագրատ սրբազանի խոսքերը Երևանի ճանապարհին,տեսանյութ
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Ժողովրդական երթը Հայաստանի թուրքացման դեմ է. Գառնիկ Դանիելյան
ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Հայ-բելառուսական խանութներում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել. այն ոչնչացվել է
Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա
Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի. Գևորգ Դանիելյան
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Ամբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ավելին
Ավելին