Ըստ իմ տեղեկությունների՝ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը առաջ է եկել Հայաստան խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի ուղղությամբ, որից հետո տեղի է ունեցել կոնֆլիկտը: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում ասաց Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Մամիջանյանը նշեց, որ Վլադիմիր Վարդանյանը անհարգալից է խոսել Մհեր Սահակյանի եւ ընդդիմադիր պատգամավորների հետ. «Ի՞նչ փախչելու մասին կարող է խոսք գնալ: Մհեր Սահակյանին ես վաղուց եմ ճանաչում, շատ տարբեր էքստրեմալ պայմաններում ենք հայտնվել դեռեւս փողոցային պայքարի ժամանակ, ու Մհեր Սահակյանը փախնող տղա չի»: