f

Անկախ

«Յոթ տարի առաջ այս օրը վերջին անգամ խոսեցի հետդ․․․»․ Ադամ Սահակյանի մայր


Ոչ ոք չի մոռացվել․․․ ոչինչ չի մոռացվել․․․

Յոթ տարի է անցել, բայց Քառօրյա պատերազմի վերքերը չեն սպիացել, քանզի ցավը վաղեմություն չունի ոչ ցավի տիրոջ, ոչ դիմացինի ցավը ցավով ապրողներիս համար։

Բարձունքը մերն է, տղերքը չկան․․․

Ավելի բարձրում՝ երկնքում, հերոս Ադամի լույսն է ճառագում՝ երկրի վրա էլ լույս բերելով։ Եվ նրա լույսից հավատով ենք լցվում, որ մի օր հերոսի արյամբ պահված բարձունքը նորից մերը կլինի։

Մայրը՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության խմբագիր Գայանե Անտոնյանը, իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել․ «Ինչու՞ եմ անընդհատ մտածում, որ այս տարվա ապրիլը ուրիշ է լինելու, բայց... 7 տարի առաջ այս օրը` ժամը 20։45-ին, վերջին անգամ խոսեցի հետդ, Ադամ ջան։ Հեռախոսակապը շատ վատն էր, ձայնդ կտրտվում էր... (դուք հաստատ ամեն ինչ գիտեիք ու տեսնում էիք, թշնամին մինչև ատամները զինված կանգնած էր հենց ձեր դիմաց), բայց մեզ ընդամենը մի բան ասացիր, որ կարող է մի քանի օր չզանգահարես, չանհանգստանանք... կապն ընդհատվեց։ Եվ ընդամենը մի քանի ժամ հետո, ապրիլի 2-ին` կեսգիշերն անց, սկսվեց դաժան պատերազմը։ Դու` քո 7 հոգանոց ջոկատի սերժանտ հրամանատարն էիր, և դուք սկսեցիք ձեր կյանքի առաջին և վերջին կատաղի մարտը, որի ընթացքում կռվում էիք այնպես, ինչպես ամենահմուտ զինվորականները` գործելով մեծ ու փոքր սխրանքներ... և անմահացաք քո զինակից ընկերների հետ` որպես հաղթանակած հերոսներ։ Փա՛ռք ձե՛զ տղերք, հավերժ փա՛ռք ապրիլյան քառօրյա պատերազմի բոլոր հերոսներին ...»։

«Լավ հրամանատար էր։ Սովորաբար նրա նման տղաներին են ջոկատի հրամանատար կարգում»,- ասում է տիկին Գայանեն։

Սերժանտ Ադամ Սահակյանի  հրամանատարությամբ՝ 112-րդ մարտական դիրքի տղաները՝ Կարեն Ներսիսյանը, Բագրատ Ալեքսանյանը, Տիգրան Բերակչյանը, Անդրանիկ Գրիգորյանը, Ժորա Եսայանը, Բորիս Օզմանյանը, շրջանաձև պաշտպանությամբ հինգ ժամ դիմակայել են թշնամու մեծաքանակ զորքին՝ մինչև վերջին շունչը կռվելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների դեմ և  իրենց կյանքի գնով անառիկ պահելով Ջրականի կարևոր բարձունքը՝ Լելե Թեփեն։

Հրամանատար Հարություն Նալբանդյանի խոսքով՝ թվով գերազանցող հակառակորդը կիրառել է ծանր հրազենային և հրետանային միջոցներ։ Ծառայակից ընկերները պատմել են, թե ինչպես էին Ադամն ու իր զինակից ընկերները թշնամու լեշերը փռում՝ գլորելով սարն ի վար։ Այդ ժամանակ Ադամը կապ է տվել հրամանատարին, որ օգնության հասնեն, քանի որ լայնամասշտաբ պատերազմ էր։ Ասել է՝ եթե չեն գալիս, գոնե կասեցնեն թշնամու առաջխաղացումը։

Ապրիլյան այդ օրը թաց ու ամպամած էր: Տիկին Գայանեն հիշում է՝ ժամը 20:45-ին է եղել Ադամի վերջի հեռախոսազանգը։ Կեսգիշերն անց՝ ժամը 02:00-ից մինչև առավոտյան  08։00-ն, Ադամն իր զորքի հետ հերոսաբար մարտնչել է մինչև վերջ՝ չնահանջելով և չզիջելով թշնամուն։

Ադամն ինքնակամ է որոշել դիրքեր բարձրանալ՝ բարձունքը պահելու։ Նա հրամանատարին խնդրել է, որ թողնի իրեն դիրքեր բարձրանալ։ Հրամանատարն ասել է՝ ու՞ր ես գնում, բա ես ի՞նչ եմ անելու։

«Առավոտյան խոսել է հրամանատարի հետ, ասել, որ ջոկատի տղաները զոհվել են, և միայն ինքն է ողջ մնացել, պետք է կանխեն թշնամու առաջխաղացումը»,-ասում է մայրը։

Երևանի կենտրոնից ամայի Ջրական հասած Ադամը, որպես սերժանտ նորակոչիկներին զինվորական գործ ուսուցանելու փոխարեն, դիրքեր է բարձրացել բարձունքը պահելու։ Հետագայում ծնողներն իմացել են, որ ամբողջ կարանտինի ժամանակ Ադամը ոչ թե զորամասում, այլ դիրքերում է եղել։

«Լեզուս չէր պտտվում ասել, որ դիրքերում վտանգավոր է, զորամասում ծառայությունն անցկացներ։ Արիստոկրատ, բայց համարձակ ու ազդեցիկ էր Ադամը։ Բոլորը նրա հետ հաշվի էին նստում։ Ոչ թե վախենում էին, այլ ամաչում էին»,-ասում է տիկին Գայանեն։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի երկրորդ կուրսի ուսանող էր Ադամը, երբ զորակոչվեց բանակ։ Նա կարող էր իր մասնագիտական գիտելիքները զորամասում օգտագործել, բայց նախընտրել էր դիրքեր բարձրանալ։ Տիկին Գայանեն անկեղծանում է՝ դեռ տարիներ առաջ Եվրոպա գնալու հնարավորություն ունեին, բաց ոչ ամուսինն է ցանկացել, ոչ՝ Ադամը։

Ադամը յուրահատուկ երիտասարդ էր։ Արձակուրդ էր եկել։ Վատառողջ էր, բայց  բուժման մասին անգամ զորամասում չեն իմացել։ Զինվորական հոսպիտալ գնալուց հրաժարվել է, քանի որ սերժանատական դասընթացներին պետք է մասնակցեր։ Սիրում էր զբաղվել տարբեր մարզաձևերով՝ բռնցքամարտով, գեղասահքով, կարատեով։

«Ոչ ոք փոքրաթիվ զորքով չէր կարող ավելին աներ, ինչ արել էր Ադամը»․ ծնողներին Ադամի սխրագործության մասին է պատմել գնդապետ Գենադի Բաղդասարյանը։

«Ինձ համար հայրենասիրությունը հարաբերական է դրա մասին շատ չեն խոսում։ Ադամն ազնիվ, բարեկիրթ ու համարձակ տղա էր։ Նրա մարդկային հատկանիշները հայրենասիրության ամենաբարձր ցուցանիշներն են։ Դրանից այնկողմ չկա ոչինչ», -ասում է տիկին Գայանեն։

Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Ադամի ընտանիքին։ Ծնողներին ասել է․ «Շնորհակալ եմ, որ այդպիսի որդի եք հայրենիքին տվել։ Եթե չլիներ Ադամը և նրա ղեկավարած ջոկատը, կորուստները կլինեին անդառնալի»։

Արցախյան քառօրյա պատերազմից անցել է յոթ տարի։ Ադամի պատվին շատերն իրենց որդիներին Ադամ են կոչել։ Անգամ երկրից դուրս ապրող մեր հայրենակիցներն են իրենց զավակներին Ադամ կոչել։

«Ադամի շիրմաքարին միշտ նամակներ են թողնում։ Չեմ վերցնում, մտածում եմ՝ նրան հասցեագրված նամակները պետք է նրա մոտ մնան»,-ասում է տիկին Գայանեն։

Քաշաթաղի դպրոցներից մեկն Ադամի անունն էր կրում։ Լուսավոր Ադամի հիշատակին բազում երգեր են գրվել․ Մարգարիտա Խլղաթյանի «Զինվորի պատգամը», Ռոբերտ Ամիրխանյանն է երկու երգ գրել և շատ ուրիշներ։ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարագիտության ազգային թանգարան-ինստիտուտում կազմակերպվել է նրա աշխատանքների ցուցահանդեսը։

«Ադամն իր անվամբ է հայտնի դարձել։ Ինձ ապրեցնում է այն, որ մարդիկ նրան չճանաչելով՝ զգում են նրան։ Ադամի տեսակը փոխել է շատերին»,-ասում է տիկին Գայանեն։

Սերժանտ Ադամ Սահակյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի «Արիություն» և Արցախի «Մարտական ծառայություն» մեդալներով։

Արցախյան քառօրյա պատերազմից անցել է յոթ տարի։ Այսօր մեր բոլորի աղոթքներն Ապրիլյան պատերազմում անմահացած Ադամի և մյուս հերոսների հետ են։

 Տղերքը հավերժ բարձրում մնացին․․․

Հասմիկ Հակոբյան

 

Ադամ Սահակյան Ապրիլյան պատերազմ Հասմիկ Հակոբյան խմբագրի ընտրանի Հայաստան

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին