Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ապրիլի 2-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջև, հաղորդում է ռուսաստանյան արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Լրտեսության մեջ կասկածվող ԱՄՆ քաղաքացի Է․Գերշկովիչի Ռուսաստանում ձերբակալելու վերաբերյալ պետքարտուղարի արծարծած հարցի քննարկման ենթատեքստում Է․Բլինկենի ուշադրությունը ուղղված էր ռուսաստանյան իշխանությունների որոշումները հարգելու անհրաժեշտությանը, որոնք կիրառվել են Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը և միջազգային պարտավորությունների համաձայն։ Ընդգծվել է Վաշինգտոնի պաշտոնական անձանց ու արևմտյան ԶԼՄ-ների կողմից իրարանցման ահագնացման անթույլատրելիությունը, որն արվում է այս գործին քաղաքական երանգ տալու ակնհայտ մտադրությամբ», նշված է հաղորդագրության մեջ։
Զրույցի ընթացքում արծարծվել են նաև մի քանի երկկողմանի բնույթի հրատապ հարցեր։