La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ Միլանի «Ինտերի» ղեկավարությունը կհեռացնի թիմի իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիին, եթե առաջիկա երեք խաղերում չլինի դրական արդյունք,։
«Ինտերը» երեք անընդմեջ պարտություն է կրել Իտալիայի առաջնությունում եւ 50 միավորով չորրորդն է։ Նույնքան միավոր ունի 5-րդ տեղում գտնվող «Ռոման»։
Ապրիլի 4-ին «Ինտերը» Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում կմրցի «Յուվենտուսի» հետ, այնուհետեւ Իտալիայի առաջնության խաղում կհանդիպի «Սալերնիտանայի» հետ (ապրիլի 7), իսկ հետո պորտուգալական «Բենֆիկայի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղն է (ապրիլի 11)։
Ինձագիի հեռացման դեպքում, մինչեւ մրցաշրջանի ավարտը թիմը կգլխավորի «Ինտերի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն։