f

Անկախ

Գյումրիում բար-ռեստորանի մոտ վեճի ժամանակ անհայտ անձը դանակով հարվածներ է հասցրել 22-ամյա երիտասարդին


Ապրիլի 2-ը նոր էր սկսվել, երբ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում ստացվեց հաղորդում. որովայնի ծակած-կտրած թափանցող վերքով «Գյումրի» բժշկական կենտրոն էր դիմել 22-ամյա մի երիտասարդ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ Չերազի փողոցի բար-ռեստորանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակով հարվածներ էր հասցրել 22-ամյա երիտասարդին: Մինչ կպարզվեր այդ հանգամանքը, Շիրակի պարեկները Չերազի փողոցից Կումայրիի բաժին են տեղափոխել գյումրեցի 23-ամյա և 21-ամյա երկու երիտասարդի: 23-ամյա երիտասարդը դեմքի վնասվածքով էր. նա շտապօգնության մեքենայով տեղափոխվեց հիվանդանոց: Նրանք նույն վիճաբանության մասնակիցներ էին:

 

 

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ:

Կումայրիի քրեական հետախույզների և Շիրակի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ բար-ռեստորանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դեմքի վնասվածքներ ստացած 23-ամյա երիտասարդն էր դանակի հինգ հարված հասցրել հիվանդանոց տեղափոխված երիտասարդին, իսկ նրան ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել ու մարմնական վնասվածքներ էին պատճառել 21 և 22 տարեկան վիճաբանողները:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Դանակահարություն Գյումրի Հայաստան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին