f

Անկախ

Դատավորին վիրավորելը քրեորեն պատժելի արարք է. 2 դատավորի վիրավորելու կապակցությամբ ԲԴԽ-ն իրավական քայլեր է ձեռնարկել


Վերջին օրերին միմյանց հետ առնչություն չունեցող դատական գործերով երկու մասնակիցներ հանդես են եկել երկու առանձին հրապարակումներով, որոնք առերեւույթ պարունակել են վիրավորանք եւ անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԲԴԽ-ն։

«Սոցիալական ցանցում դատավորին արատավորող այդ հրապարակումները տարածվել են նաեւ զանգվածային լրատվամիջոցներով:

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր ընդունված երկու արձանագրային որոշումների հիման վրա դիմել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին եւ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, որպեսզի ուսումնասիրվեն Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանի եւ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանի պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ Նաիրի Հոխիկյանի եւ Գագիկ Համբարյանի կողմից արված՝ առերեւույթ վիրավորանք պարունակող հրապարակումները:

Խորհուրդը ղեկավարվել է «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, հիմք է ընդունել այն հանգամանքը, որ նշված անձանց կողմից կատարված հրապարակումները կարող են որակվել որպես արդարադատության շահերի դեմ ուղղված քայլեր:

Բարձրագույն դատական խորհուրդը հորդորում է բոլորին զերծ մնալ դատավորի նկատմամբ իր պաշտոնեական լիազորություններն իրականացնելու առնչությամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելուց, ինչպես նաեւ դատավորներին վիրավորելուց, քանի որ այս արարքները ոչ միայն անընդունելի են, այլ նաեւ նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով, եւ դրանց կատարման համար սահմանված է պատիժ տուգանքի տեսքով՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տեւողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

ԲԴԽ դատավոր վիրավորանք Հայաստան ՖԲ Գրառում

«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
Ավելին
Ավելին