Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քեւին Մաքքարթին (հանրապետական, Կալիֆորնիա նահանգից) չորեքշաբթի՝ ապրիլի 5-ին, կհանդիպի Թայվանի աշխատակազմի ղեկավար Ցայ Ինվենի հետ, հաղորդում է The Washington Post-ը:
Թերթի փոխանցմամբ՝ հանդիպումը տեղի կունենա Ռոնալդ Ռեյգանի նախագահական գրադարանում, որը գտնվում է Կալիֆորնիայի Սիմի Վալի քաղաքում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ավելի վաղ The Washington Post-ը հայտնել էր, որ Ցայ Ինվենը Նյու Յորք է ժամանել մարտի 29-ին։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինն ասել է, որ Պեկինը ուշադիր հետեւում է իրադարձություններին՝ կապված մարտի 29-ին ԱՄՆ տարածքով Ցայ Ինվենի Բելիզ եւ Գվատեմալա ուղեւորության հետ եւ վճռականորեն կպաշտպանի իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։