f

Անկախ

Փոփոխություններ հայրենիքի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին, առողջությանը վնասների հատուցման մասին օրենքում


ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ Պաշտպանության նախարարության և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի սերտ համագործակցության արդյունքում, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, որոնք ընդունվել են Ազգային ժողովի կողմից 2023թ․ փետրվարի 28-ին։

Օրենքը ուժի մեջ է մտել ս․թ․ ապրիլի 3-ին։

Ըստ նոր լրամշակման՝ նախատեսվում է դրամական հատուցում վճարել այն զինծառայողներին, որոնք՝

նախկինում ճանաչված են եղել 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ,

հանդիսացել են հիմնադրամի շահառու և

հերթական բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում ճանաչվել են որպես 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ։

Օրենքը կգործի 36 ամիս ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԺԱՄԿԵՏՈՎ (մինչև «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի ամբողջական կիրարկումը) 2022 թ․ հունվարի 1-ից հետո հերթական վերափորձաքննություն անցած այն զինծառայողների համար, որոնք ունեցել են կարգի փոփոխություն։ Մասնավորապես, հաշմանդամության 2-րդ խումբը փոխվել է 3-րդ խմբի։

Ըստ նոր կարգավորման, ի լրումն պետության կողմից վճարվող զինվորական կենսաթոշակի և պարգևավճարների, ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԺԱՄԿԵՏԻ համար Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կտրամադրի հետևյալ դրամական հատուցումները, որի արդյունքում Հիմնադրամի և պետության կողմից տրամադրվող զինծառայողների աջակցության հանրագումարը գնահատված արժեքով կկազմի․

  • սպայական կազմի զինծառայող - 149,000 ՀՀ դրամ
  • պայմանագրային և զորահավաքային կազ, կամավորական - 116,000 ՀՀ դրամ
  • պարտադիր ժամկետային կազմ - 91,000 ՀՀ դրամ:

Մանրամասները ստորև․

Untitled-1.jpg (68 KB)

Այս փոփոխության հետևանքով 44-օրյա պատերազմի մասնակից 3-րդ խմբի հաշմանդամություն է սահմանվել 114 անձի, ովքեր նախկինում հանդիսացել են 2-րդ խմբի հաշմանդամներ:

Այդ փոփոխությունների արդյունքում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի խորհուդը լիազորություն է ստանում իր սահմանած պայմաններով և կարգով լրացուցիչ սոցիալական ծառայություններ մատուցել Հիմնադրամի շահառուներին:

Հայաստան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին