f

Անկախ

Փրկեք ամուսնուս. լիբանանահայ գերու կինը վախենում է, որ նա սպանվել է Ադրբեջանում գերության մեջ. Asbarez


Բաքվում կեղծ դատավարությամբ 20 տարվա ազատազրկման դատապարտված լիբանանահայ ռազմագերի Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդա Էուլջեքջյանը, օգնության սրտակեղեք աղաղակ է հղել՝ բաց նամակ ՄԱԿ-ի ղեկավարներին, Եվրամիությանը, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Գերմանիայի նախագահներին, Մեծ Բրիտանիայի վարչապետին և իրավապաշտպան կազմակերպություններին։

«Ես գրում եմ այս նամակը օգնության խնդրանքով, քանի որ ես և իմ ընտանիքը չափազանց անհանգստացած ենք, որ Ադրբեջանի իշխանությունները կարող էին սպանել ամուսնուս։ Մենք չենք կարող ճշտել սոցիալական ցանցերում շրջանառվող այն տեղեկությունները, թե իմ ամուսնուն «բանտում տանջամահ են արել»։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ միակ կազմակերպությունը, որին թույլ է տրվել  այցելել Ադրբեջանում հայ պատանդներին, ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է այդ մեղադրանքները»,- ասվում է նամակում։

«Կարմիր խաչը երեկ ասաց, որ իրենք «հետաքննում են այդ հաղորդագրությունները Ադրբեջանի իշխանությունների հետ»: Այսպիսով, ես խնդրում եմ համաշխարհային առաջնորդների և իրավապաշտպան կազմակերպությունների օգնությունը՝  պարզելու՝ արդյոք իմ ամուսինը ողջ է, թե մեռած, և եթե նա ողջ է, պահանջել նրան անհապաղ ազատ արձակել, քանի որ նա անմեղ է և անմիջական վտանգի մեջ է»,- հավելել է Լինդա Էուլջեքջյանը:

«Ամուսնուցս երկուսուկես ամիս լուր չունենք։ Վերջին անգամ ինձ թույլ են տվել խոսել նրա հետ 2023 թվականի հունվարի 27-ին: Այդ ժամանակվանից ես նրանից ոչինչ չեմ լսել և մտահոգված եմ, որ նա խոշտանգումների է ենթարկվում ադրբեջանական բանտում»,- ասել է նա:

Շաբաթ առավոտյան սոցիալական ցանցերում չհաստատված հաղորդագրություններ են հրապարակվել, որոնցում ուղղակի ասվում է, որ Վիգեն Էուլջեքջյանը «տանջամահ է արվել բանտում»: Սարսափելի լուրը ստուգելու բոլոր ջանքերն ապարդյուն անցան։ Հանգստյան օրերը ցավալիորեն երկար թվացին, մանավանդ որ Կարմիր խաչի աշխատակիցները չկարողացան պատասխան տալ Վիգենի ընտանիքին: Իսկ եթե սա կեղծ լո՞ւր չէ: Իսկ եթե իրոք Վիգեն Էուլջեքջյանի և մյուս հայ պատանդների կյանքը մազի՞ց  է կախված:

«Այսօր կեսօրից հետո լուր հասավ, որ 20 տարվա ազատազրկման դատապարտված լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը սպանվել է ադրբեջանցի բանտապահների կողմից՝ դաժան խոշտանգումից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր Ադրբեջանի կառավարության կողմից ոչ մի պաշտոնական հայտարարություն չի տրվել»,- ֆեյսբուքյան գրառման մեջ գրել է Լիբանանի խորհրդարանի անդամ Փոլա Յակուբյանը, որը ուշադիր հետևում է Վիգենի և այլ ռազմագերիների գործերին։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանում մարդու իրավունքները հաճախ քննադատության են ենթարկվում բազմաթիվ միջազգային կառույցների կողմից, ինչպիսիք են Amnesty International-ը, Freedom House-ը, Human Rights Watch-ը»,- հավելել է Յակուբյանը:

Նա համոզված է, որ Կարմիր խաչը պետք է ավելին անի Բաքվի բանտից ամեն ամիս նորություններ հաղորդելու  համար Վիգենի վրդովված ընտանիքին:

«Վիգեն Էուլջեքջյանը շարունակում է մնալ Բաքվի բանտում ծայրահեղ վատ բանտային պայմաններում և առ այսօր շարունակաբար ենթարկվում է դաժան խոշտանգումների։ Վիգենի վիճակի մասին որևէ տեղեկություն Ադրբեջանից չկա։ Յուրաքանչյուր ոք և հատկապես նրա կինը և երեխաները նրա առողջական վիճակի մասին տեղեկանալու իրավունք ունեն։ Քաղբանտարկյալի իրավունքների մեջ է մտնում իր ընտանիքի անդամների հետ շփվելը։ Վիգենը շարունակում է մնալ բանտում և մինչ օրս տառապում է»,- ասում է Յակուբյանը:

Վիգեն Էուլջեքջյանը ծնվել է Լիբանանում, հայ ընտանիքում և Հայաստանի ու Լիբանանի երկքաղաքացիություն ունի։ Նա ամուսնացել է իր մանկության սիրելիի՝ լիբանանցի գեղեցկուհի Իման Լինդայի հետ 2000 թվականին Կաթոլիկ եկեղեցում, զույգը երկու երեխա ունի՝ 20-ամյա Քրիստինեն և 23-ամյա Սերժը։ Լիբանանի տնտեսական ճգնաժամից հետո Վիգենը դիմել ու ստացել է Հայաստանի անձնագիր 2018 թվականի ապրիլին և տեղափոխվել է Հայաստան։ Նա ծրագրում էր սկսել իր բիզնեսը, տուն ձեռք բերել, իսկ ավելի ուշ իր երեխաներին տեղափոխել Հայաստան՝ նոր կյանք սկսելու։

2020 թվականի նոյեմբերի 10-ին Վիգենին ու Մարալին Շուշիի մոտ գերեվարել են երկու ադրբեջանցի զինվորներ, նա եղել է քաղաքացիական հագուստով, մեքենան խուզարկելուց հետո զենք չի հայտնաբերվել։ Ադրբեջանցի զինվորները առգրավել են նրա ավտոմեքենան և բոլոր իրերը՝ համակարգիչները, ժամացույցը, կանխիկ գումարը։ Ավելի ուշ՝ 2020 թվականի նոյեմբերին, Բաքվի դատական նիստում Ադրբեջանը նրան կեղծ մեղադրանք է առաջադրել՝ «ահաբեկիչ և վարձկան, ինչպես նաև ապօրինաբար Ադրբեջան մուտք գործել»։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այցելել է Մարալին և հավանաբար Վիգենին նույնպես 2021 թվականի փետրվարի 10-ին: Մեկ ամիս անց՝ 2020 թվականի մարտի 10-ին, Մարալ Նաջարյանն ազատ արձակվեց և վերադարձավ Լիբանան: Սակայն Վիգենին Բաքվի դատարանները կեղծ դատավարություններով,  առանց իրավապաշտպանի  պատշաճ իրավաբանական ներկայության, 2021 թվականի հունիսի 14-ին դատապարտեցին 20 տարվա ազատազրկման։

«Դատելով վերջին խոսակցությունից՝ Վիգենն իր պատիժն անցկացնում է Բաքվի մոտ գտնվող աշխարհի ամենահայտնի բանտերից մեկի մեկուսարանում: Նրա ձերբակալությունից հետո ես շատ սահմանափակ շփում եմ ունեցել ամուսնուս հետ»։

Լինդան ինձ այս հանգստյան օրերին հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ Վիգենի հետ իր երկու գեղեցիկ երեխաներին հայ է մեծացրել:

«Ամուսնանալուց ի վեր ես հայերեն եմ սովորել, իսկ մայրենի լեզուս արաբերենն է: Բայց երբ ամուսինս զանգահարում է Բաքվի բանտից, ադրբեջանցիներն ինձ թույլ չեն տալիս արաբերեն խոսել, և դա դժվարացնում է շփումը, քանի որ հայերենս շատ սահմանափակ է։ Վիգինին, խիստ հսկողության տակ, թույլ չեն տալիս մեկ-երկու րոպեից ավելի խոսել հեռախոսով։ 2022-ի նոյեմբերին և 2023-ի հունվարին իր զանգերի ժամանակ նա լաց էր լինում և աղաչում ինձ. «Շուտ ազատիր ինձ այստեղից, ես էլ չեմ դիմանում»,- գրել է Լինդան իր բաց նամակում:

Անցյալ հունվարին ընտանիքը Կարմիր խաչի միջոցով Վիգենից ստացավ ընդամենը 50 վայրկյան տևողությամբ տեսագրություն, որում նա հյուծված ու ծերացած տեսք ուներ, և երևում էր, որ շատ է նիհարել: Նա ասել էր, որ մերժել են իր դեղորայք ու բուժում ստանալու խնդրանքը, և ինքը տառապում է ուժեղ ցավերից։

Վիգենի դուստրն ու որդին՝ Քրիստինեն ու Սերժը, չափազանց հուզված էին այս շաբաթավերջին, ուստի ի վիճակի չէին ինձ հետ խոսելու, սպասում էին երկուշաբթի Կարմիր խաչի պարզաբանումը ստանալուն:

«Ես դիմում եմ համաշխարհային առաջնորդներին, որպեսզի օգնեն իմ ընտանիքին պարզելու, թե արդյոք ամուսինս՝ Վիգեն Էուլջեքջյանը դեռ ողջ է, և թույլ տան իրավապաշտպան կազմակերպություններին ու ընտանեկան փաստաբանին այցելել նրան։ Ես նաև աղաչում եմ ձեզ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի անհապաղ ազատ արձակեն իմ ամուսնուն՝ Վիգեն Էուլջեքջյանին և ադրբեջանական բանտերում ապօրինաբար պահվող ԲՈԼՈՐ հայ պատանդներին, քանի դեռ ուշ չէ նրանց կյանքը փրկելու համար»,- ամփոփել է Լինդան իր բաց նամակում:

Լռությունը նշանակում է անտարբերություն։ Անգործությունը սպանում է: Մենք պետք է գործենք և փոփոխություններ կատարենք հիմա, քանի որ վաղը կարող է շատ ուշ լինել…

ԺԱՍՄԻՆ ՍԵՅՄՈՒՐ

հատուկ Asbarez-ի համար

Աղբյուրը՝ Asbarez

 

Հ. Գ. Ժասմին Սեյմուրը ակտիվիստ է, հիմնադրել է բրիտանա-հայկական խումբ, որը զբաղվում է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների ազատ արձակման քարոզարշավով: Կազմակերպությունը հանրագիր է տարածել change.org կայքում և կոչ է անում հանրությանը ստորագրել հայ ռազմագերիներին ազատ արձակելու միջնորդությունը:

Լիբանանյան «Զարթոնք» թերթի խմբագիր Սևակ Հակոբյանն էլ դիմել է Հայաստանի ԱԳՆ-ին՝ Վիգենի մասին ստույգ տեղեկություն ստանալու համար: Ամենայն հավանականությամբ, ապարդյուն:

 

Աշխարհում Տարածաշրջան Հայաստան Ադրբեջան Լիբանան հայ գերիներ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին