f

Անկախ

ԱՄՆ առեւտրի նախարարի օգնականը Բաքվում հայտարարել է «Միջին միջանցքի» գաղափարին աջակցելու մասին


ԱՄՆ-ն աջակցում է «Միջին միջանցքի» զարգացմանը։ Այս նախաձեռնության զարգացումը կմեծացնի առեւտրային հնարավորությունները, ապրանքաշրջանառությունը։ АПА-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ առեւտրի նախարարի՝ գլոբալ շուկաների հարցով օգնական, Արտաքին առեւտրային ծառայության գլխավոր տնօրեն Արուն Վենկատարամանը: «ԱՄՆ-ն կարող է աջակցել այս նախաձեռնությանը՝ կիսելով իր փորձը լոգիստիկայի եւ տրանսպորտի ոլորտում, իսկ ԱՄՆ մասնավոր ընկերությունները կարող են ակտիվորեն կիսել իրենց փորձը»,-ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն մասնավոր ընկերություններին ցուցումներ չի տալիս, թե որ երկրում կամ տարածաշրջանում ներդրումներ կատարեն։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի բոլոր շրջաններում իր ընկերությունների գործունեությանը։

Հիշեցնենք, որ «Միջին միջանցքը» երթուղի է, որը նպատակ ունի միացնել Եվրոպան եւ Ասիան։ Ենթադրվում էր, որ այն անցնելու է Վրաստանի հարավով՝ շրջանցելով Հայաստանը, նկատի ունենալով այն, որ Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են Հայաստանի սահմանների շրջափակումը։ Սակայն 44-օրյա պատերազմից հետո, որը սանձազերծեցին Ադրբեջանը եւ Թուրքիան, Բաքուն եւ Անկարան ավելի համառորեն են սկսել պահանջել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը, այլ կերպ ասած՝ պահանջում են Հայաստանի տարածքի մի մասը՝ որպես «միջանցք»։ Օրերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում բացահայտ «Զանգեզուրի միջանցքը» կապել է «Միջին միջանցքի» հետ։ Բաքվում ԱՄՆ-ի արտահայտած աջակցությունը «Միջին միջանցքին» առավել քան տարօրինակ է հնչում՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը «Միջին միջանցքի» իրականացումն ուղղակիորեն կապում է «Զանգեզուրի միջանցքի» հետ։   

Արուն Վենկատարաման ԱՄՆ Զանգեզուրի միջանցք Ադրբեջան Հայաստան Աշխարհում

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին