f

Անկախ

Աշխարհում ավելի շատ երկրներ դոլարին՝ որպես պահուստային արժույթի, այլընտրանք են փնտրում․ WT


Վերջին շրջանում աշխարհի ավելի ու ավելի շատ երկրներ սկսել են այլընտրանք փնտրել ԱՄՆ դոլարին՝ որպես համաշխարհային պահուստային արժույթի: Այս միտումի պատճառներից մեկը Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցներն են, գրում է The Washington Times-ը:

Պահուստային արժույթ են անվանում հաշվարկման օտարերկրյա միավորը, որով Կենտրոնական բանկերն ու այլ ֆինանսական մարմինները միջազգային գործարքներ եւ ներդրումներ են կատարում: Վերջին շրջանում զարգացող երկրները, ներառյալ Ռուսաստանը, Չինաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Արգենտինան եւ Հարավային Աֆրիկան, նվազեցրել են ԱՄՆ դոլարի նկատմամբ վստահության մակարդակը եւ սկսել են օգտագործել ազգային արժույթները տարբեր բանկային եւ առեւտրային գործառնությունների համար։

«ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրները, այդ թվում՝ Չինաստանը, Ռուսաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Արգենտինան եւ Հարավային Աֆրիկան, ուղիներ են փնտրում՝ աշխարհի հիմնական պահուստային արժույթի պատվանդանից դոլարը գահընկեց անելու համար: Այս եւ այլ պետություններ բացահայտ ըմբոստանում են Ամերիկայի «ֆինանսական իմպերիալիզմի» դեմ։

Սակայն համաշխարհային շուկայում վերոնշյալ երկրների կողմից ամերիկյան դոլարի դիրքերի թուլացմանն ուղղված ձգտումները դեռ ակնհայտ է, որ բավարար չեն։ Զարգացող երկրների ազգային արժույթների շրջանում դոլարի ամենամոտ մրցակիցը չինական յուանն է, սակայն նրան բաժին է ընկնում միջագզային պահուստների միայն 3 տոկոսը, մինչդեռ  ամերիկյան դոլարի ցուցանիշը կազմում է 60 տոկոս։

Ապրիլի 4-ին ամերիկյան Forbes ամսագիրը հայտնել էր, որ արեւմտյան երկրները զարմացած էին, որ մյուս երկրները սկսկել էին հրաժարվել նավթադոլարներից ՌԴ-ի դեմ կիրառված պատժամիջոցներից հետո։

Որպես օրինակ, հոդվածում նշվում են Բրազիլիայի եւ Չինաստանի, Հնդկաստանի եւ ԱՄԷ-ի, եւ մի շարք այլ երկրների միջեւ գործարքները։ Այս բոլոր համաձայանագրերը նախադրյալներ են ստեղծում, որ նավթադոլարը սկսել է կորցնել իր ազդեցությունը համաշխարհային շուկայում։

Աշխարհում ԱՄՆ դոլար պահուստային արժույթ

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին