Մեկ օրում աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է 82 հազարով՝ հասնելով 4.09 միլիոնի։ Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ԱՀԿ-ի տվյալներին: Գրում է Gazeta.ru-ն։
Մահվան դեպքերն աճել են չորս հազարով՝ գերազանցելով 283 հազարը:
Վարակվածության և մահացությունների թվով առաջին տեղում աշխարհում հայտնվել է Եվրոպան (1,755,790 և 157.880), երկրորդում `Հյուսիսային և Հարավային Ամերիկան (1.743.717 և 104.549), երրորդում` Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանը (274.027 և 9.138):
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին:
Հիվանդության հարուցիչ նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսն է դարձել, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: