Ռուսաստանը սկսել է Աբխազիայի տարածքով Թուրքիա բեռների մատակարարումը։ Այս տեղեկությունը հաստատել է Աբխազիայի պետական մաքսային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալիաս Լաբախուան, փոխանցում է Aiaaira-ն։
«Վերջերս մեզ մոտ հասավ գնացք, որի մեջ 62 կոնտեյներ կա։ Դա Ռուսաստանից Թուրքիա բեռների տարանցումն էր։ Գնացքն անցել է առանց ուշացումների, մաքսային ծառայության կողմից որեւէ ձգձգում եւ ուշացում չի եղել։ Եղել են նաեւ այլ տարանցումներ, բայց փոքր խմբաքանակներով, իրականացվել է ճանապարհի ստուգում, մոնիթորինգ»,-ասել է նա ասուլիսի ժամանակ։