f

Անկախ

Ճանապարհային անվտանգությանն ուղղված 4,25 մլն եվրոյի դրամաշնորհային ծրագրի իրականացման ժամկետը երկարացվեց


Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 6-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիր» հարևանության ներդրումային գործիքի ներդրումային դրամաշնորհային համաձայնագրի թիվ 1 փոփոխության համաձայնագրին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի ու Եվրոպական ներդրումային բանկի միջև 2019թ. նոյեմբերի 27-ին և դեկտեմբերի 4-ին ստորագրված «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիր» հարևանության ներդրումային գործիքի ներդրումային դրամաշնորհային համաձայնագրի (դրամաշնորհի արժեքը՝ 4.25 մլն եվրո) նպատակն է նվազեցնել ճանապարհային տրանսպորտի հետ կապված պատահարների, վնասվածքների և մահվան ելքով դեպքերի ցուցանիշները ֆիզիկական բարելավման աշխատանքների և ճանապարհային անվտանգության հետ կապված միջոցառուների միջոցով։

Ծրագրով նախատեսված աշխատանքները, ըստ բաղադրիչների, ընդգրկում են.

Բաղադրիչ 1 -  Հ-8 հանրապետական ճանապարհի և Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի հետ սահման միջպետական ճանապարհի վրա նախանշված 9 վտանգավոր կետերի անվտանգության հետ կապված աշխատանքներ,

Բաղադրիչ 2 - Մ-2 և Մ-4 միջպետական ճանապարհների վրա նախանշված 9 վտանգավոր կետերի անվտանգության հետ կապված աշխատանքներ,

Բաղադրիչ 3 - Մ-3, Հ-30, Հ-63 և Հ-69 միջպետական և հանրապետական ճանապարհների վրա նախանշված 5 վտանգավոր կետերի անվտանգության հետ կապված աշխատանքներ,

Բաղադրիչ 4 -  Մ-2, Մ-3, Մ-4, Մ-11, Մ-12, Մ-16, Հ-8, Հ-53  միջպետական ճանապարհների վրա նախանշված 23 վտանգավոր կետերի անվտանգության հետ կապված աշխատանքներ,

Բաղադրիչ 5 - Միջազգային չափանիշներին համապատասխան ճանապարհային անվտանգության աուդիտի վերապատրաստման դասընթացի իրականացում,

Բաղադրիչ 6 - Մ6, Մ-5 միջպետական և Հ-8 հանրապետական նշանակության ճանապարհների վրա ճանապարհային անվտանգության իրազեկման գովազդային վահանակների տեղադրում,

Բաղադրիչ 7 - ՀՀ գործող ճանապարհային անվտանգության ստանդարտների և նորմերի արդիականացման վերաբերյալ առաջարկների փաթեթի մշակում:

Համաձայնագրի թիվ 1 փոփոխության համաձայնագրով կողմերը համաձայնել են դրամաշնորհային համաձայնագրի վերջնաժամկետը երկարաձգել մինչև 2023թ. դեկտեմբերի 21-ը: Վերջինիս անհրաժեշտությունը պայմանավորված էր հետևյալ հանգամանքներով.

Բաղադրիչ 3-ի չափաբաժին 2-ով հայտարարված մրցույթին մասնակից չունենալու պատճառով անհրաժեշտ է նոր մրցույթ հայտարարել, քանի որ վտանգավոր կետերը միմյանցից հեռու են, և նախահաշվային գումարները փոքր են,

Բաղադրիչ 4-ով ընտրված ավելի քան 23 վտանգավոր կետերի նախագծերը պատրաստ են և ներկայացվել են տեխնիկական փորձաքննության։ Ըստ խորհրդատուի՝ մրցութային փաթեթը պատրաստ պետք է լիներ 2022թ. դեկտեմբերին։ Հետևաբար, մրցութային գործընթացը և շինարարական աշխատանքները հնարավոր չեն կազմակերպել համաձայնագրում սահմանված ժամկետում։

Հայաստան ՀՀ Կառավարություն

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին