f

Անկախ

2023–ի առաջին եռամսյակի հարկային եկամուտներն աճել են 15.2 տոկոսով. Նիկոլ Փաշինյան


2023թ–ի առաջին եռամսյակում 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ 15.2 տոկոսով ավելի հարկ է հավաքագրվել։ Այս մասին յսօր՝ ապրիլի 6-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2023թ–ի բյուջեի եկամտային մասը շատերը համարում էին ռիսկային, շատերը համարում էին ոչ իրատեսական, բայց ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ 2023թ–ի առաջին եռամսյակի բյուջեի հարկային եկամուտները գերակատարվել են 14 մլրդ դրամով։ Ավելին՝ առաջին եռամսյակի հարկային եկամուտները 2022թ–ի առաջին եռամսյակի նկատմամբ աճել են 15.2 տոկոսով կամ շուրջ 60.8 մլրդ դրամով»,– ասաց նա։

Վարչապետը հայտնեց նաև, որ այդ գումարներից հարկատուներին է վերադարձվել 93.5 մլրդ դրամ, ինչը 2022–ի նույն ցուցանիշից 82 տոկոսով կամ 42.2 մլրդ դրամով ավելի է։

Նշված գումարից 13.4 մլրդ դրամը ֆիզիկական անձանց վերադարձված եկամտային հարկի գումարն է, որը 2022-ի նույն ցուցանիշից 4.4 մլրդ–ով կամ 49 տոկոսով ավելի է։ Փաշինյանը հիշեցրեց, որ եկամտային հարկի վերադարձը ՀՀ–ում իրականացվում է հիմնականում հիփոթեքային վարկի վճարման նպատակով. «Սա նշանակում է, որ մարդիկ ավելի ու ավելի մեծ ծավալներով բնակարաններ են ձեռք բերում նորակառույցներում, և մենք նրանց աջակցում ենք»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետն անդրադարձավ նաև ՀԴՄ կտրոնների ցուցանիշներին, մասնավորապես ասելով, որ 2023թ–ի առաջին եռամսյակում տպվել է 564 մլրդ դրամի կտրոն, դա 48.7 մլրդ–ով կամ 9.4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Հայաստան Նիկոլ Փաշինյան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին