Երեւանում անցկացվելիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմկոմիտեն ներկայացրել է պաշտոնական պրոմոհոլովակը։
«Ծանրամարտը Հայաստանում շատ խորը արմատներ ունի և մինչ օրս մեծ մասսայականություն է վայելում` ամրապնդելով «Հայկական ծանրամարտ» եզրույթը։
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը բացառիկ հնարավորություն է վերաարժևորելու անցած ճանապարհը և աշխարհին ներկայացնելու մեր յուրահատուկ վերաբերմունքն այս սպորտաձևի հանդեպ՝ զուգահեռներ անցկացնելով հայկական առօրյայի/մշակութային տարրերի և ծանրամարտի միջև։ Տեսանյութն ասվածի ավելի պատկերավոր ներկայացումն է»,- նշվում է առաջնության պաշտոնական էջում։
Եվրոպայի առաջնությունը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ին։