Թքածը լիզելու նուրբ արվեստը․ Ալեն Սիմոնյանը պաշտոնը կորցնելու վախից է ներողություն խնդրել
Էշին նստելը մի այիբ է, էշից իջնելը՝ երկու։ Ալեն Սիմոնյանը քաղաքացու վրա թքելու համար ներողություն է խնդրել ՀՀ բոլոր քաղաքացիներից։ Նրան քանի՞ օր պետք եղավ, որ հասկանա իր արածի գռեհկությունը։ Կարծում եմ, որ նա չի էլ զղջացել արածի համար, պարզապես մեծ, <<յուղոտ>> պաշտոնը կորցնելու վախն է նրան ստիպել ներողություն խնդրել։ Չեմ հիշում, որ Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրած լինի նռերը ձեռքին, <<Ակնան իմ հայրենիքն է>> գրառում- լուսանկարով հայերին խաբելու համար։