f

Անկախ

Հայաստան՝ սեփական անվտանգության ապահովման դիմաց․ Նիկոլ Փաշինյանի բանաձևը


Նիկոլ Փաշինյանը ՀՀ–ում ռուսական ռազմաբազան համարում է սպառնալիք Հայաստանի անվտանգությանը։ Եվ դա այն դեպքում, երբ ռուս խաղաղապահներն են Արցախում ու հայ–թուրքական սահմանը պահվում է ռուսական զորքի միջոցով, այն դեպքում, երբ մեր անվտանգության միակ ու այլընտրանք չունեցող հովանոցը հայ–ռուսական ռազմաքաղաքական դաշինքն է ու ՀԱՊԿ–ը։

Նիկոլ Փաշինյանը մերժում է ՀԱՊԿ ռազմատեխնիկական աջակցությունը, մերժում է ՀԱՊԿ հայտարարությունը, մերժում է ՀԱՊԿ զորավարժությունը ՀՀ–ում, մերժում է ՀԱՊԿ դիտորդներին։

Նիկոլ Փաշինյանը մերժում է ՀԱՊԿ–ին ու Արևմուտք–Ռուսաստան սուր հակամարտության փուլում մասնակցում է ԱՄՆ–ի գլխավորած «Defender 23» զորավարժություններին, որի գլխավոր մեսիջն ընդդեմ Ռուսաստանի է։

Սա այն վառ օրինակներից է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը հանուն սեփական անվտանգության ապահովման՝ Հայաստանը դարձնում աշխարհաքաղաքական բախումների մանրադրամ ու զոհաբերում այն։ Հետո էլ զարմանում ենք, թե ինչու է Ադրբեջանն առաջ գալիս ու լկտիանում։ Մեր թշնամին պարզապես օգտվում է Նիկոլ Փաշինյանի հակառուսական քայլերից ու ստեղծված իրավիճակից։

Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ իր արածների ու անելիքների համար Միխայիլ Սահակաշվիլու օրն է ընկնելու, այսինքն՝ դատվելու է։ Ինքը գիտի, որ Մոսկվան իրեն անձնական անվտանգության երաշխիքներ չի տալիս։ Դրա համար էլ նա այդ երաշխիքները փնտրել ու գտել է Արևմուտքում, որը Փաշինյանին խոստացել է Տիխանովսկայայի ճակատագիրը, այսինքն՝ ապաստան որևէ արևմտյան երկրում։

Արևմուտքը Փաշինյանին անձնական անվտանգության երաշխիքներ տալու դիմաց ստացել է հակառուսական քաղաքականություն վարելու խոստում։ Փաշինյանն այդ խոստումը հետևողականորեն կատարում է։

Փաշինյանի հակառուսական քաղաքականության գինը լինելու է Հայաստանը։ Արևմուտքը մեր դեմ բան չունի, բայց ուզում է այս տարածաշրջանից վտարել ՌԴ–ին, իսկ դա առանց Հայաստանի վերացման հնարավոր չէ։

Պարզ է, որ մեր տարածաշրջանում ռուսական գործոնի վերացումից հետո վակումն անմիջապես լցվելու է թուրք–ադրբեջանական տանդեմով և Հայաստանը դրա արդյունքում վերանալու է աշխարհի քարտեզի վրայից, բայց դե դա արդեն հայերիս մտահոգության հարցը պետք է դառնա, այլ ոչ թե դրսի ուժերի։ Դրսի ուժերն իրենց շահերն են հետապնդում։ Ինչպես ասում են՝ ոչ մի անձնական բան, միայն աշխարհաքաղաքականություն և շահեր։

Անդրանիկ Թևանյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Հայաստան

Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Առաջին արտասահմանյան այցը երդմնակալությունից հետո. հայտնի են դարձել Պուտինի՝ Չինաստան այցի ժամկետները
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Ամերիկյան համալսարանի մոտ կրակոց է հնչել․ կա վիրավոր․ Shamshyan.com
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.
Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Ավելին
Ավելին