f

Անկախ

Ոչ մի միջանցք էլ չկա. Արամ Սարգսյանը պատմում է` ինչպես են փորձել հասնել Արցախ


Քաղաքական գործիչը վստահ է, որ իշխանությունը չի կարողանում ապահովել երկրի ու քաղաքացիների անվտանգությունը։

 «Միասին» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամներն Արցախ հասնել այդպես էլ չեն կարողացել, դա անել չի հաջողվել նաև նոր` Տեղ–Կոռնիձոր ճանապարհով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները, «Միասին» շարժման անդամները և մի շարք այլ քաղաքացիներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով բողոքի ակցիա անցկացրեցին ապրիլի 4-ին։ Նրանք նաև հայտարարեցին, որ ապրիլի 4-ին շարասյունով պատրաստվում են գնալ դեպի Ստեփանակերտ։

«Մենք որոշեցինք գնալ համոզվելու` ապրիլի 1-ից համապատասխան ճանապարհը, որը տանում է դեպի Արցախ, բաց է, թե ոչ։ Հասանք Տեղ գյուղ, մի քիչ անցանք, մեզ կանգնեցրին ոստիկանության աշխատողները, շատ քաղաքավարի բացատրեցին, որ մեր անվտանգությունը ապահովելու հանձնարարական ունեն, դրա համար մեզ թույլ չեն տալիս շարունակել ճանապարհը»,– նշեց Սարգսյանը։

 

Դրանից հետո նախաձեռնության անդամները հետաքրքրվել են, թե արդյոք այս դեպքում կարող են Արցախ ուղևորվել նոր ճանապարհով` Կոռնիձորով։ Բացասական պատասխան են ստացել, ոստիկաները զգուշացրել են, որ ճանապարհը փակ է։ Այնուամենայնիվ, նախաձեռնության անդամները որոշել են փորձել ու առաջ գնալ։

«Հասանք հայկական ուղեկալի, որտեղ հայ ոստիկաններ էին կանգնած և Շուշիի շրջանի ներկայացուցիչները։ Մեզ բացատրեցին, որ դրանից հեռու գնալ հնարավոր չէ, և մենք պետք է հետ գանք։ Ստացվեց, որ մենք ստիպված եղանք մեր սեփական հողից հետ գնալ, դա 5-կիլոմետրանոց այն ճանապարհն է, որ պետք է ապահովված լիներ, սակայն չկա, ոչ մի միջանցք չկա»,– նշեց Սարգսյանը։

Նրա խոսքով` Տեղ գյուղի շրջակայքում երևում են նաև ադրբեջանիների կատարած ինժեներական աշխատանքները, ընդ որում` գյուղացիներին պատկանող հողամասերում։ Նախաձեռնության անդամները տեղում տեղեկացվել են, որ հիմա քարտեզներով սահմանազատման գործընթաց է իրականացվում։ Քաղաքական գործիչը սա աբսուրդ է համարում։

«Սա քաղաքական «նոն սենս» է, նրանք մուտք են գործել մեր տարածք, մենք քարտեզներով փորձում ենք բացատրել, որ սխալվել են։ Թշնամուն պետք է պատժել այդպիսի գործողությունների համար, բայց ոչ մի բան չի արվել։ Իշխանությունը չի կարողանում ապահովել մեր երկրի ու քաղաքացիների անվտանգությունը»,– շեշտեց Սարգսյանը։

 

«Միասին» նախաձեռնության անդամները քարտեզագիրների խումբ չեն տեսել։ Բացատրություն ստանալու համար ցանկացել են հանդիպել ԱԱԾ սահմանապահ զորքերի տեղի ղեկավարության հետ, սակայն նրանց ասել են, որ` գերզբաղված են, առաջիկա մի քանի օրերի ընթացքում հայտարարություն կտարածեն ու կմեկնաբանեն իրավիճակը։

Հիշեցնենք` մարտի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ, ըստ պայմանավորվածության, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող երթուղու փոփոխություն է եղել։ Այժմ Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով, և սահմանապահ զորքերն այդ հատվածում ստանձնելու են ՀՀ սահմանի պետական պահպանությունը։

ադրբեջանցիների ներխուժում Հայաստան Արամ Սարգսյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին