f

Անկախ

«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանը մտադիր է ընդդիմադիրների նկատմամբ շանտաժի լծակ ստանալ


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ աշխատանքային քննարկում էր անցկացնում, որին մասնակցում էին նաեւ գործադիրի եւ ուժային կառույցների ներկայացուցիչներ։ Քննարկվում էր ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում եւ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ անելու նախագծի աշխատանքային տարբերակը։ Քոչարյանը մտադիր է օրենսդրական փոփոխությամբ ընդդիմադիրների նկատմամբ շանտաժի լծակ ստանալ։

Այս նախագծով ԱԺ քննիչ հանձնաժողով չներկայանալու կամ տեղեկություններ չհայտնելու դեպքերը կճանաչվեն քրեորեն պատժելի արարքներ։ Քննարկմանը մասնակցում էր նաեւ ՔՊ ՄԻՊ թեկնածու, գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը։

Գաղտնիք չէ, որ Քոչարյանի ղեկավարած՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստերին չեն ներկայանում որոշ նախկին պաշտոնյաներ, այդ թվում՝  ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը եւ այլք։ Քոչարյանը փորձում է քրեական մեղադրանքի շանտաժով նրանց բերման ենթարկել ԱԺ։

Մովսես Հակոբյանը չցանկացավ մեկնաբանել այս քայլը․ «Ինչ ուզում են, թող անեն, իրենց գործն է, դա իմ վերաբերմունքը չի փոխելու այդ հանձնաժողովի վերաբերյալ, ես այնտեղ անելիք չունեմ»։ Իսկ եթե քրեական պատիժ սահմանե՞ն։ «Թող դեռ օրենքը փոխեն, նոր կխոսենք»։ Հակոբյանի խոսքով՝ պատերազմի մասին իր տիրապետած ինֆորմացիան վաղուց հասանելի է իրավապահ կառույցներին։ Մեր տեղեկություններով՝ առաջիկայում հանձնաժողով կհրավիրվի Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը, ով արդեն մեղադրյալի կարգավիճակ ունի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

անդրանիկ Քոչարյան ընդդիմություն Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին